Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին քարտուղարների» քաղաքական ոճը

Մայիս 12,1999 00:00
karen demirchyan

Խորհրդային հանրապետությունների կենտրոնական կոմիտեն նախկին առաջին քարտուղարների իշխանությունը, ինչպես հայտնի է, լայնորեն ներկայացված է հետխորհրդային տարածքում։ Փոքր տեղ չի հատկացված այդ առեղծվածային հրապարակախոսության եւ վերլուծության ասպարեզում։

Գուցե այդ երեւույթը կարելի է մեկնաբանել իբրեւ տիրակալող վերնախավերի իշխանության փոխադարձման եղանակ։ Փոխադարձության եղանակի սկզբունքն ինքնին ոչ թե ինչ-որ «հասարակական պայմանագիր» կամ ազգային միասնություն է ներկայացնում, այլ ավելի շուտ այն բանի նշանն է, որ նոր վերնախավերը չեն կարողացել հասարակությանն ինչ-որ նոր քաղաքականություն ներկայացնել եւ բավարար հանրաճանաչություն վաստակել։ Ներկայումս խորհրդային նախկին 15 հանրապետություններից 6-ում պետության ղեկավարներ են «առաջին քարտուղարները»՝ Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Ղազախստանում եւ Թուրքմենստանում։ Դրանից բացի, Մոլդովայում, Տաջիկստանում ե՛ւ Ուկրաինայում, ե՛ւ նույնիսկ Լիտվայում «փլուզումից» հետո բավականին երկար ժամանակ «առաջին քարտուղարներն» էին կառավարում։ Որպես օրենք, նրանց իշխանությունը բնորոշվում է բավարար կայունությամբ եւ հետեւողականությամբ։ Դրա հետ մեկտեղ հետխորհրդային տարածքի միայն արեւմտյան երկրներում սահմանադրական ռոտացիաներ են տեղի ունեցել, այսինքն՝ «առաջին քարտուղարների» փոփոխությունը ոմն նոր առաջնորդներով։ Եթե քննենք ժամանակակից կառավարող ապարատը կամ նոր նոմենկլատուրան, ապա այն ճնշող մեծամասնությամբ կազմված է հին վարչակարգի նոմենկլատուրային ներկայացուցիչներից։ Ինչպիսի՞ն են «առաջին քարտուղարների» նոր իշխանության բնորոշ գծերը։

Գլխավորը, ինչը բնորոշում է «առաջին քարտուղարներին», դա ծայրահեղ, նույնիսկ որոշակի իմաստով չափազանցված պրագմատիզմն է։ Պրագմատիզմի համար շատ պատճառներ կան։ Մի կողմից դա «շուկայական կարծր ժամանակի» պահանջն է, մյուս կողմից անլիարժեքության բացահայտ կոմպլեքսն է, որը նրանք կրում են իրենց նոր առաքելության մեջ։

«Առաջին քարտուղարների» տնտեսական քաղաքականությունը արմատապես պահպանողական է։ Հին սովորության համաձայն, «առաջին քարտուղարները» դրսից են փող ակնկալում, իրենց երկրների տնտեսական կյանքը կապում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության եւ տնտեսական լիբերալիզմի պահանջների հետ։ Ինչպես հայտնի է, մի քանի «առաջին քարտուղարների» փորձերը, առաջին հերթին Իսլամ Քարիմովի եւ Հեյդար Ալիեւի, հետեւյալում են. տնտեսության սոցիալական ուղղվածության որոշ սկզբունքներ, իբրեւ կանոն, տապալվում են, քանզի ժամանակի հետ գալիս է այն հասկացողությունը, որ միայն Արեւմուտքի հետ հավատարիմ համագործակցությունն է ի զորու պահպանելու իրենց եւ իրենց կլանների իշխանությունը։ Նրանց եւ նրանց գաղափարական զինակիցների շրջանակը սահմանափակ է։ Այդ պատճառով էլ նրանք հատկապես Արեւմուտքի հզոր աջակցության կարիքն են զգում եւ արմատական շուկայի բոլոր դասական պահանջներն ընդունում են։ Բնակչության մի զանգվածի համար դա նույնն է, ինչ քաղաքական նորամուծությունները, երբ այդ զանգվածը հանդիսավորապես երես թեքեց կոմերիտական-կոմունիստական անցյալից։ Այդ քաղաքականությունը նշանակում է պետության անջատումը տնտեսական գործունեությունից, առաջին հերթին՝ էկոնոմիկայի մասնաճյուղից, սոցիալական ծրագրերի կիրառում եւ էկոնոմիկայի ու հատկապես արդյունաբերության պրիմիտիվացում, տնտեսական հումքային կառուցվածքային մոդելի ձեւավորում։ Ուզբեկական ղեկավարների տնտեսական քաղաքականության որոշ նշաններ՝ տնտեսության ղեկավարման վարչահրամայական կառավարման եղանակի պահպանումը «մեծ» երկրների հատկանշական կողմերից են, որոնք կարող են իրենց թույլ տալ որոշակի ավտարկիա, հովանավորչություն, բնորոշվում են տնտեսության եւ ներքին շուկայի բազմազանությամբ։

«Առաջին քարտուղարների» արտաքին քաղաքականությունը ավելի արմատական է արեւմտամետ կողմնորոշման առումով, քան նրանց տնտեսական քաղաքականությունը։ Դա եւս պայմանավորված է իշխանության պահպանման հիմնախնդիրներով եւ հումքի ու էներգոպաշարների առաքման մեջ տրանսնացիոնալ ընկերությունների հետ համագործակցությամբ։ Այդ պատճառով էլ մոսկովյան դիտորդների ու երեւանյան էլեկտորատի հույսերը Ռուսաստանի կողմը Հայաստանի ինչ-որ արմատական «շրջադարձի» վերաբերյալ (թեեւ բավականին արմատական է), Կարեն Դեմիրճյանի քաղաքական հաջողության դեպքում բացահայտորեն ապարդյուն են։ Թերեւս Կարեն Դեմիրճյանը մեծ պրագմատիկ է, քան ԽՄԿԿ նրա անդրկովկասյան գործընկերները եւ անշուշտ «դրությունից ելք» կփնտրի մասնավորապես այնտեղ, որտեղ փող կա, այսինքն՝ Արեւմուտքում։ Սակայն իշխանության լեգիտիմության առումով ներդրումների ստացման հիմնավորումները Կ. Դեմիրճյանի համար ավելին չեն, քան Լ. Տեր-Պետրոսյանի ու Ռ. Քոչարյանի եւ այդ պատճառով էլ Կ. Դեմիրճյանին նոր գործոններ անհրաժեշտ կլինեն։

Ինչպիսի՞ գործոններ են ահրաժեշտ Կ. Դեմիրճյանին։ Միանգամայն պարզ է։ Մնում է ավելի զիջողական լինել ղարաբաղյան հարցում։ «Առաջին քարտուղարների» կադրային քաղաքականության մեջ որոշակի օրինաչափություններ կան։ Իշխանության գալով որպես համազգային «հայրեր» եւ «խաղաղարարներ», առաջին շրջանում բարեհամբույր իշխանական կառույցներ ներգրավելով նախկին քաղաքագետներին, ֆունկցիոներներին եւ խարիզմաթներին, այնուհետեւ նրանց կամ մեկուսացնում են, կամ հաշվեհարդար են տեսնում նրանց հետ (հիշեք Թենգիզ Կիթովանուն եւ Սյորեթ Հուսեյնովին)։ Ավելին, ոչ միայն հակառակորդներն ու զինակիցներն են մեկուսացվում, այլ նաեւ պարզապես անհարմար մարդիկ։ Հատկանշական է, որ հենց առաջին իսկ խորհրդարանական ընտրություններում Էդվարդ Շեւարդնաձեն ջանաց վրացական խորհրդարան չթողնել-նախկին խորհրդային այլախոհներին եւ ամեն տեսակ խարիզմաթներին։ (Ոգեւորված ապուշները մտածելու բան ունեն)։

Սակայն «առաջին քարտուղարների» իշխանության հատկանշական օրինաչափությունը բացահայտ անտարբերությունն է ազգային շահերի հանդեպ։ Համենայնդեպս, նրանց իշխանության համարձակությունը չի ներառում կորցրած տարածքները վերադարձնելը։ Սովորաբար «առաջին քարտուղարները» գլխավորում են այն խմբերն ու կլանները, որոնք համալրված են կարիերիստներով, կոռումպացված եւ ազգային իդեալների հանդեպ վերջնականապես անհաղորդ ֆունկցիոներներով եւ բուրժուական նորագոյացություններով։

«Առաջին քարտուղարների» հիմնական եւ ընդհանուր արատը գաղափարախոսության ճակատագրական բացակայության հասկացողությունն է, այն ցեմենտող ուժը, որը նրանց թույլ է տվել գործել խորհրդային ժամանակներում։ Ինչպե՞ս ղեկավարել արդեն ոչնչի չհավատացող ժողովրդին, ինչպե՞ս հավատ հաղորդել, երբ նա միայն «իր անցյալին» է հավատում։ Բոլոր գաղափարախոսություններից, որոնք ի վիճակի են վերականգնել փնովված հայրենիքը, միակը կարող է լինել միայն նացիոնալիզմը։ Բայց նացիոնալիզմը անխուսափելիորեն կհանգեցնի «առաջին քարտուղարների» մեկուսացմանը, ամենաթանկագին բանին՝ իշխանության կորստյանը։

«Առաջին քարտուղարները» երկիրն անպայման կհասցնեն «ուժեղացված ավտորիտարիզմի» բազմազանությանը։ Ոչ մի գաղափարական ավտորիտարիզմի մասին խոսք լինել չի կարող։ «Առաջին քարտուղարները» նախկինում էլ «առաջիններ» էին, եւ, այնուհաներձ, «քարտուղարներ» էին։ Հիմա ցանկություն կա միաժամանակ լինելու ե՛ւ «առաջիններ» ե՛ւ «ոչ քարտուղարներ», այլ ինչ-որ ուրիշ բան։

Միաժամանակ պարզ է մի բան. «առաջին քարտուղարները» այնտեղ են առաջիններ դառնում, ուր հասարակությունն ի վիճակի չէ նոր պետական գաղափարախոսություն առաջադրել, ինչը կարող է օրախնդիր եւ հեռանկարային հիմնահարցեր լուծել։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31