Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի եւ անկանխատեսելի շահեր

Մայիս 12,1999 00:00
KB

Տնտեսական ոլորտում աշխատող լրագրողների համար կյանքն անհամեմատ ավելի տխուր է։ Բնականաբար, ոչ այն պատճառով, որ տնտեսական գործիչներն, ի տարբերություն քաղաքական կամ մշակութային դեմքերի, ավելի խելոք են։

Տնտեսական դեմքերը, պարզապես ավելի քիչ են խոսում, հետեւաբար հասարակական քննարկումների ու զվարճապատումների հերոս անհամեմատ ավելի քիչ են դառնում։ Այնուամենայնիվ, տնտեսության ոլորտի հրամանատարների կատակները շատ ավելի խոր հետք են թողնում։ «Деловой экспресс» շաբաթաթերթը տպագրել էր «Սնարք» գործակալության տարածած հաղորդագրությունը։ Անհավատալի էր, բայց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ներսես Երիցյանը բառացիորեն հայտարարում էր. «Բանկերն ի վերջո պետք է հաշվի առնեն, որ միջոցների ներդրումը դեպոզիտների մեջ պակաս ռիսկային է, քան պետական կարճաժամկետ պարտատոմսերի, չնայած պակաս եկամտաբեր է»։ Պետական պաշտոնատարը, փաստորեն, կասկածում է պետական արժեթղթերի հուսալիության վրա։ Հնարավոր է, որ սա ԿԲ-ի բաց, չքողարկված գրոհն է կառավարության ու ֆինանսների նախարարության վրա։ Մյուս կողմից, փաստորեն, նա առաջարկում է բանկային ազատ միջոցները կառավարության փոխարեն վստահել հենց իրենց՝ ԿԲ-ին։ Առաջարկը մի նուրբ երանգ էլ ունի՝ անգամ ԿԲ-ի դիպոզիտները ռիսկային են գնահատվում։ Հենց այսքանով արդեն իսկ կատարյալ անհասկանալի է, թե ֆինանսական ոլորտի ղեկավարությունը տարբեր թեւերով ու համքարական շահերով ի վերջո, ինչ է ուզում հանրապետության ֆինանսներից։ Ի վերջո, հենց իրենք՝ ղեկավարները օգոստոսից հետո շունչները պահած սպասում են տարերային պրոցեսների զարգացմանը։

Ա. Գ.

Հ. Գ. ԿԲ-ի խորհրդի անդամ Ներսես Երիցյանը հրաժարվեց մեկնաբանել վերոհիշյալ մեջբերումը, նշելով, որ իր հարցազրույցի ընթացքում նման միտք չի արտահայտել։ Չնայած, մինչեւ մեր դիմելը, հերքող որեւէ հայտարարություն ոչ «Սնարքն» էր տարածել, ոչ էլ վերը նշված շաբաթաթերթը։ Մինչդեռ արդեն երկու շաբաթ է անցել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31