Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մայիս 12,1999 00:00
aim

ԱԻՄ-ի գրասենյակից «Առավոտին» հայտնեցին, որ Բրիտանիայի խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պարույր Հայրիկյանը չէր ներկայացել որպես նախագահի խորհրդական եւ երկու հանձնաժողովների նախագահ, չնայած դրա մասին մեր թերթին հայտնեց հայկական կողմից հանդիպմանը մասնակցողներից մեկը։

Իսկ «Ազատություն» կուսակցությունից հայտնեցին, թե իրենք չեն «նաղդում» մարդկանց վրա նախընտրական բուկլետները կապոցներով, եւ այսպես գրելը հերյուրանք է, կուսակցությունը վարկաբեկելու փորձ, etc, etc։ Մեր կողմից ավելացնենք, որ դա նաեւ մութ սոցիալիստամետ ուժերի պատվեր է եւ նենգ դավադրություն, որի նպատակն է ստվեր գցել Հրանտ Բագրատյանի պայծառ կերպարի վրա։

ՎԱՏ ԼՈՒՐ

namak

Սիրելի «Առավոտ», ձեզ գրում է ձեր մշտական ընթերցող՝ վարչապետ Արմեն Դարբինյանը։ Հարցը, որ ուզում եմ բարձրացնել, միգուցե հրատապ չէ այս նախընտրական օրերին։ Ավելին, լիովին ըմբռնում եմ մեր երկրի ծանր տնտեսական կացությունը եւ ֆինանսական անհույս վիճակը։ Ձեր միջոցով ուզում եմ հանրապետության բոլոր իրավասու մարմիներին տեղյակ պահել, որ Արաբկիրի մանկական պոլիկլինիկայում աշխատող մայրս՝ բժշկուհի Ալիսա Դարբինյանը, չի ստացել 97 թ. հոկտեմբեր-նոյեմբեր, 98 թ. մարտ-ապրիլ ամիսների աշխատավարձը։

Իսկականի հետ ճիշտ է՝ մամլո գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31