Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՁԵՐԲԱԿԱԼԵՔ ՄԵՐ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ»

Մայիս 11,1999 00:00
Davit Zadoyan

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի գյուղապետ Աբով Գրիգորյանից գյուղացիներն իրենց դժգոհությունը այս էլ քանի տարի է արտահայտում են ՀՀ կառավարության շենքի մոտ։ Միտինգների համար այս աշխարհագրական վայրը գյուղացիները պատահական չեն ընտրել. ըստ Աբով Գրիգորյանի՝ իր հովանավորն ու «տանիքը» նստում է այս շենքում եւ նրա անունը Դավիթ Զադոյան է։ Գյուղացիները ձայնագրիչս տեսնելով եւ միմյանց ընդհատելով սկսեցին իրենց գյուղապետի ապօրինությունների շարքը. «Սոցապ բաժնում յուրացրել է 21 մլն 500 հազար դրամ, ապա գյուղապետ նշանակեցին, ապօրինի վաճառեց գյուղի 14 հեկտար հողերը։ Այսքանով չբավարարվեց, մնացած հողերի յուրաքանչյուր «կլետկան» վաճառում է 5-7 հարյուր դոլարով։ Մենք կառավարությանը բողոքել ենք, սակայն ոչ մի որոշում այստեղ չեն կայացրել»։ Գյուղացիները կառավարությունից հետեւյալն են պահանջում. «Էդպիսի անբարոյական գյուղապետին թող ձերբակալեն ու քրեական պատասխանատվության ենթարկեն, ինչքան կարելի է ճնշել անմեղ գյուղացուն»։

Տարածքային կառավարման եւ օպերատիվ հարցերի նախարար Դավիթ Զադոյանը երեկ ընդունել է գյուղացիներից մեկ-երկուսին եւ խոստացել, որ մինչեւ հինգշաբթի Աբով Գրիգորյանն այլեւս Ներքին Գետաշենի գյուղապետ չի լինի։ Նրան կփոխարինի մեկ ուրիշը։ Գյուղացիներին այս միտքը շատ չոգեւորեց. համոզված չէին, որ ալան-թալանը չի շարունակվի։ Բայց դե իրենց էլ «նախարար մարդ էր» ընդունել։ Այդ օրվա արդյունքից գոնե գոհ էին։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31