Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ

Մայիս 11,1999 00:00
Vrej Shahgeldyan

Հայերենի նոր ուղղագրություն է սահմանել թիվ 60 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Վրեժ Շահգելդյանը։ Նրա բուկլետում գրված է՝ «… հողի տերը դարձաց հայ գյուղացին»։ Առաջարկում ենք ռեբուս, թե ինչ նկատառումներով է պրն Շահգելդյանի մոտ դարձածը դարձել դարձաց։

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՏՎԵՑԻ

buklet

 

Վերջին օրերին բոլոր նրանք, ովքեր հայտնվում են «Ազատություն» կուսակցության գրասենյակում, դուրս գալուց առաջ անպայմանորեն մի կապ բուկլետ են ստանում։ Տպավորություն է ստեղծվել, թե բագրատյանականներն իրենք կրակն են ընկել սեփական բուկլետների ձեռքը եւ այլեւս այն ոչ թե բաժանում են, այլ՝ պարզապես «նաղդում» մարդկանց վրա։

ՀԱՇՎԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱ՞Ծ Է

hashiv

«Պիցցա Հ.Ա.Թ.» սրճարանում հաշվի հետ միասին հաճախորդներին են տալիս նաեւ «Միասնություն» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնադրույթները պարունակող բուկլետը։

ՈՒԶՈՒՄ ԵՆ ԳԵՎՈՐԻԿԻՆ ԶՍՊԵՆ

Gevorik

Գեւորգ Մելքոնյանը կամ ՀՀՇ-ի Գեւորիկը պնդում է, որ ուրբաթ օրն իրեն դատախազություն են տարել եւ հարվածներ տեղացել «Աղվան, դավաճան» վանկարկումների համար, որ նա արել էր ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի ցույցում։ Գեւորիկից նաեւ պահանջել են, որ նա այլեւս ցույցերի չմասնակցի։

ԲՈԼՈՐԸ ՀԵՌԱՑԵԼ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞

Azgayin joxov

ԱԺ հերթական նիստը երեկ չկայացավ։ Անգամ սահմանված 3-ժամյա սպասման ավարտին՝ ժամը 17.30-ին ընդամենը 73 պատգամավոր էր գրանցվել։ Մինչդեռ հարկավոր էր 96-ի ներկայությունը։ Հիշեցնենք, որ սա այս խորհրդարանի նախավերջին եռօրյա նիստն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31