Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԲԱՆ

Մայիս 08,1999 00:00
haxtanak

…Իմ խորին համոզմամբ՝ նոր աշխարհամարտն անխուսափելի է, եւ ոչ մի դեպքում սա չի կարելի գնահատել որպես դատավճիռ կամ տուրք ճակատագրապաշտությանը։ Գոյություն ունի պատմության ընթացքի տրամաբանություն, եւ սպասվող իրադարձությունների կանխատեսումը լոկ համապատասխան գործողությունների դրսեւորման եւ տվյալ իրադարձություններին առավելագույնս պատրաստ լինելու հնարավորությունն է։ Ողջ աշխարհի զորականների համար յուրաքանչյուր պատերազմ վերջինն է, համենայն դեպս՝ իրենց համար։ Քաղաքական գործիչների եւ քաղաքագետների խնդիրը (դարձյալ ողջ աշխարհում, կամ գոնե այն պետություններում, որտեղ ժողովուրդների ճակատագրերը վճռում են ոչ թե զորականները կամ պետական ծառայողները, այլ քաղաքագիտական միտքը) ամեն անգամ սեփական ժողովրդին վերջին վճռական կռվի տանելու՝ ռազմականների հնարավորությունները սահմանափակելն է։ Այս հարցը Հայաստանի համար այնքան էլ աննպատակ ու սին չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։

Ապագան սխալ կանխատեսելով կամ չգիտակցելով, որ հեռանկարում մեզ ավելի մեծ փորձություններ են սպասվում, քան այժմ, մենք կարող ենք ոչ ճիշտ բաշխել մեր առանց այդ էլ սահմանափակ ներուժն ու գոյամիջոցները եւ, նույնիսկ, եթե հաղթենք էլ այս «վերջին մարտում», հաջորդող մարտերում զրկվենք դիմակայելու հնարավորություններից։ Ցանկացած պարագայում, գեներալի համար սա նորմալ մտածողություն է։ Պարադոքսն սկսվում է այն դեպքում, երբ այսպես սկսում են մտածել քաղաքական գործիչները։ Իսկ երբ քաղաքականությունը թողնվում է գեներալների հայեցողությանը՝ պարադոքսը վերածվում է ողբերգության։

ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

«Ուրարտու» թերթի հարցազրույցից,

1994թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31