Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈԼԵ ՉՈՒԴԵՍ

Մայիս 08,1999 00:00
syuniq

«Միասնություն» դաշինքի Սյունիքում ընթացող քարոզարշավը բավական հետաքրքիր ասոցիացիաներ է առաջացնում։ Տեղի բնակչությունը, չգիտես ինչու, ավելի շատ պետական նշանակություն ունեցող հարցերով դիմում են Կարեն Սերոբիչին, իսկ նեղ անձնական հարցերով՝ Վազգեն Սարգսյանին։

Վերջինիս ուղղված բոլոր անձնական հարցերը, հիմնականում նամակների ձեւով, խոստացվել են, որ կկատարվեն։ Նախարարն անընդհատ շեշտել է, թե տվյալ պահին կկատարի ոչ թե որպես պաշտպանության նախարար, այլ որպես քաղաքական գործիչ։ Ի դեպ, խնդրանքները ամենատարբեր տիպի են. այս կամ այն զորամասում իրենց տղային վերականգնելուց մինչեւ կոմբայնի շարժիչ։

«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԻ… ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ

Դաշինքին ուղեկցող լրագրողների ծոցատետրերում մոտավորապես այսպիսի գրառումներ են արձանագրվում. «Սիսիան՝ շոգ, Գորիս՝ ցուրտ ու մառախուղ, Մեղրի՝ մեղմ, Քաջարան՝ հորդ անձրեւ, Ագարակ եւ Կապան՝ թեթեւ ցուրտ»։

Ուղեկցող խումբը հոգնածության վերջին աստիճանին է մոտենում։ Ամենաառույգն առայժմ Կարեն Դեմիրճյանն է։ Նա ոչ միայն չի բողոքում, այլեւ ոչ մի բնակավայրում չի անտեսում, թեկուզ փողոցում իր պատվին բացված սեղանը։ Իսկ Քաջարանում հորդ անձրեւի ժամանակ երկու թեկնածուներն էլ մինչեւ վերջ պահեցին նշված ծրագիրը եւ որքան էլ տարօրինակ է՝ ժողովուրդը նույնիսկ չէր մտածում պատսպարվել անձրեւից այն տեղերում, որտեղ չէր լսվում նրանց խոսքը։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտի» թղթակից,

Սյունիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31