«Արարատ-Լադա» ձեռնարկության փոխտնօրեն Գագիկ Բեգլարյանի կողմնակիցներից մեկը «Առավոտին» հայտնեց, որ իրենց պաշտպանյալի, ասել է, թե՝ Չոռնի Գագոյի լուսանկարները փակցնելիս իրենք միշտ աշխատում են, որ այն ավելի բարձր լինի, քան Գռզոյի լուսանկարներն են։
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՌԱԽՈՍՈՎ
Պատգամավորության թեկնածուների ստորագրահավաքի առանձնահատկություններից մեկը Վանաձորում մասնակիորեն դրանց հեռախոսային բնույթն էր։ Ստորագրություն հավաքողները երբեմն դռնեդուռ ընկնելու նեղություն չէին կրում եւ սահմանափակվում էին ծանոթ-բարեկամներից հեռախոսով անձնագրային տվյալներ վերցնելով։ Ինչ վերաբերում է ստորագրություններին, ապա դրանք, անշուշտ, «ձեռքի գործ» են։
Կարդացեք նաև
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ՆԱՐՈԴՆԻԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԵՐՈՒՆ ՄԵՋ
Հայ կոմկուսը ապագա խորհրդարանում աթոռներ զբաղեցնելու հույսը փայփայելով, այլ կուսակցությունների նման դուրս է եկել ժողովրդի մեջ։ Երեկ ընտրող լայն զանգվածների առաջ իրենց ի ցույց դրեցին գրեթե բոլոր կոմունիստ թեկնածուները։ Իսկ այսօր կոմերիտականները կանցկացնեն իրենց ակտիվի ժողովը եւ, հավանաբար, քայլարշավի դուրս կգան դեպի ամերիկյան դեսպանատուն։
Սեփ. լր.