Լրահոս
Օրվա լրահոսը

Մուրադիկը

Մայիս 08,1999 00:00
Murad Petrosyan

Բանտային փիլիսոփայության գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, գեներալ Մուրադ Պետրոսյանը «խփնված» համարվեց Ղարաբաղի տիրակալ Սամվել Բաբայանի կողմից եւ հաջորդ իսկ օրը պաշտոնանկ արվեց ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Ամեն ինչ տրամաբանական է. երբ Մուրադիկը փառաբանում էր պրն Բաբայանին՝ իր շողոքորթության մեջ՝ հասցնելով նրան Բոնապարտի մակարդակին, նա «խփնված» չէր, բայց երբ սկսեց կպնել մեր նախագահին, իսկույն «խփնվեց»:

Կիմ Բալայանը

Kim Balayan

Անցած շաբաթ հրկիզվեց պատգամավորության թեկնածու Կիմ Բալայանի նախընտրական շտաբը: Պրն Բալայանը հայտարարեց, որ չգիտի, թե ով է իրեն այդ վատությունն արել: Եվ դրանք իրավաբանի խոսքե՞ր են: Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ դա արել է Վանո Սիրադեղյանը՝ Արմեն Տեր-Սահակյանի բանդայի միջոցով: Որպես ապացույց՝ դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ կան 94 թվականին Կիմ Բալայանի հետեւից կազմակերպած գաղտնի դիտարկումների նյութերը:

Ոչխարները

vochxar

Անցած շաբաթ խփնվեցին առաջին նախընտրական ոչխարները: Բնականաբար՝ որպես սիրո, հրճվանքի եւ երկրպագության նշան՝ առ ժողովրդի փրկիչ, շինիչ եւ հուսադրիչ Կարեն Սերոբիչը: Մեր գյուղատնտեսության նախարարությունը պետք է լրջորեն մտահոգվի, որովհետեւ այս ընտրարշավում ոչխարներ են խփնվելու ոչ միայն Դեմիրճյանի, այլեւ ժողովրդական հերոսներ Արշակ Սադոյանի եւ Արտաշես Գեղամյանի պատվին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31