ԱԺ թիվ 17 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Ռաֆիկ Պետրոսյանի բուկլետում նշված է, որ նրա վստահված անձն է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լեւոն Եզեկյանը։ Հիշեցնենք, որ վերջինս էլ պատգամավորության թեկնածու է առաջադրված թիվ 3 ընտրատարածքում։ Այսինքն, սա ԿԸՀ-ի մայիսի 4-ի որոշման խախտումն է, ըստ որի՝ մի թեկնածուն չի կարող մյուսի վստահված անձը լինել։
ԿԵՂԾՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Իրավունք եւ միաբանության» նախընտրական բուկլետում նշված է, թե Արտաշես Գեղամյանը 1989-90-ին ընտրվել եւ աշխատել է Երեւանի քաղաքապետ։ Սակայն նշված չէ, թե նա երբ է ընտրվել քաղխորհրդի պատգամավոր, ինչը կա, օրինակ, Հայկ Բաբուխանյանի կենսագրությունում։ Խնդիրն այն է, որ Գեղամյանը պատգամավոր ընտրված չի եղել եւ գործող օրենքի ոտնահարմամբ է կատարել քաղխորհրդի նախագահի պարտականությունները։ Հրանտ Խաչատրյանի մասին էլ նույն բուկլետում նշված է, թե նա է հեռացել Քաղաքական խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Իսկ իրականում նա ուղղակի չէր վերընտրվել։
Կարդացեք նաև
ԱՍՖԱԼՏԱՑ ԵՐԿԻՐ
Շիրակի մարզում շատ մեծ ծավալի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում։ Տեղյակ աղբյուրները պնդում են, թե դա «Օրինաց երկրի» ձեռքի գործն է։
ՊՈԵՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ
«Իմ խորին համոզմամբ, սերունդների հիշողության դաշտից կանհետանան ներկայիս քաղաքական գործիչներից շատերը, մինչդեռ Վանո Սիրադեղյանը կմնա որպես Հայոց ազգային պետության կերտող հայրենասերի ու մտավորականի անուրանալի կերպար։ Այս անճառելի ճշմարտության մեջ համոզված են նույնիսկ Վ. Սիրադեղյանի նկատմամբ թշնամական տրամադրություն դրսեւորող պատկերամարտիկները»,- «Առավոտին» ասաց նախկին քաղբանտարկյալ, բանաստեղծ Մերուժանը։