Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՈՐՈՎԱԾԻ ԲԱՍՏՈՒՐՄԱՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԻՐՈՔ 96 ԺԱՄ ԷՐ

Մայիս 07,1999 00:00
xorovac

Երեկ ՀՀՇ վարչության շենքի դիմաց դարձյալ հայտնվեց Վանո Սիրադեղյանի «Grand Cherokee»-ն եւ դարձյալ խորովածի փայտերը դարսվեցին։

Խնդիրն այն է, որ առավոտյան ՀՀՇ վարչության փոխնախագահ Արարատ Զուրաբյանին էր զանգել գլխավոր դատախազը եւ առաջարկել, որ միջնորդագիրը ու գրավը բերեն Վանո Սիրադեղյանի խափանման միջոցը փոխելու համար։ Դե, ՀՀՇ-ն էլ պատրաստվեց «Քրիստոսի երկրորդ գալստյանը», շենքում միանգամից երկու նախկին արտգործնախարար հայտնվեցին եւ այլն։ Միջնորդագիրը՝ Արարատ Զուրաբյանի եւ Արթուր Բաղյանի ստորագրությամբ ներկայացրին, 1000 դոլարին համարժեք դրամ գրավը մուծեցին, բայց Վանո Սիրադեղյանի ազատ արձակվելն այնուամենայնիվ հետաձգվեց։ «Փաստաթղթային մասը պատրաստ է, մնում է միայն համապատասխան որոշումը, որ պիտի կայացնի քննիչը,- հայտնեց Արարատ Զուրաբյանը։- Եթե դա չարվի մինչ 96 ժամը լրանալը՝ մեկուսարանի պետն է նույնիսկ պարտավոր Վանո Սիրադեղյանին այնտեղից հանել»։

Իսկ երեկ ԱԱՆ քննչական մեկուսարանում նրա հետ դարձյալ երեք վստահված անձինք հանդիպեցին։ Նրանցից մեկը՝ Վասակ Դարբինյանն այսպես ներկայացրեց հանդիպումը. «Զրուցեցինք շուրջ 1,5 ժամ։ Վանո Սիրադեղյանին առավելապես հետաքրքրում էր նախընտրական քարոզարշավի ընթացքը, իր վերադարձին եղած արձագանքները, քաղաքական ուժերի հնարավորություններն ԱԺ ընտրություններում»։ Ինչեւէ, կարծում ենք, որ այսօր երրորդ փորձից ՀՀՇ-ականներին կհաջողվի ճաշակել իրենց համազգային խորովածը։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31