Լրահոս
Օրվա լրահոսը

Էվրիկա՜

Մայիս 07,1999 00:00
evrika

Մայիսի 6-ին հեռուստաքարոզարշավին հետեւելով «Առավոտն» արձանագրեց, որ

… Քարոզչական գյուտ է արել ՀՌԱԿ-ը, հնչեցնելով այս կարգախոսը. «Հայրենակիցներ, եթե ուզում եք ունենալ հզոր հայրենիք, օրինաց երկիր եւ արժանապատիվ ապագա՝ ձեր ձայնը տվեք Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությանը»։ Թերեւս հեռուստաեթերի ծավալը սուղ են համարել, որ նաեւ նշեն, թե նույն պարագայում մենք նաեւ ազատություն կունենանք, Հայքն ազատ կլինի, ամեն հայ իր առաքելությունը կվերագտնի, մեր ընտանիքներում կտիրի միասնություն եւ այլն։

… «Արժանապատիվ ապագա» կուսակցության հոլովակում Ռուբեն Մաթեւոսյանի կատարմամբ հնչեց «Հայաստան» երգը։ Իրազեկների վկայությամբ, երգի հեղինակն Արմեն Դարբինյանն է։ Գյուտ էր, որ գոնե երգ գրել վարչապետը կարողանում է։ Ի դեպ, նույն հոլովակում պատկերված էր Արմեն Դարբինյանը՝ երեխա գրկելիս։ Նոր բան մտածեք, պրն վարչապետ, թե չէ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1996-ի իր նախընտրական արշավի ընթացքում էլ երեխա չմնաց, որ չգրկեր։ Եվ ավելին՝ էլ տարեց կին չմնաց, որ նրան չփաթաթվեր։

… Երկրորդ օրն է, ինչ քարոզարշավ է սկսել «Հայրենիք» դաշինքը, բայց չի դադարում իր գյուտերով մեզ զարմացնել։ Երեկ Սոս Գիմիշյանը բողոքեց, թե որոշները կանանց հետ մի գիշեր առանձնանալու համար պատրաստ են 100 դոլար վճարել, բայց ժողովրդի քվեն 5 տարով ստանալը 5 հազար դրամ են գնահատում։ Մնում է ենթադրություններ անել, թե «Հայրենիք» դաշինքը ո՛ր գործողությունն է համարում ժողովրդի ընտրյալի պարտականությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31