ԱԺ պատգամավոր, Նոյեմբերյանի անտառտնտեսության նախագահ Վասիլ Չիլինգարյանը լսելով իր համադասարանցի Վանո Սիրադեղյանի ձերբակալության լուրը, խիստ աշխուժացել է։ Անկախ այն բանից, որ նա 2 անգամ պատգամավոր է դարձել Սիրադեղյանի գործուն օգնությամբ, այսօր հպարտությամբ ասում է. «Ես ձեզ ասում էի, որ դա (Սիրադեղյանը) գա, բռնելու են»։ Պրն Չիլինգարյանը ավելի է ակտիվացրել իր նախընտրական գործունեությունը։ Դժվար է ասել, թե որքան է տեւելու պրն Չիլինգարյանի խանդավառությունն ու հրճվանքը, բայց պարզ է. եթե պատգամավորը ձերբակալություն էր կանխագուշակում, ուրեմն, մի բան գիտեր։
Իսկ ընդհանրապես իշխանությունները իմաստուն քայլ են կատարել՝ ձերբակալելով Վանոյին։ Դա բոլորին ինքնադրսեւորվելու հնարավորություն է տալիս։
ՎԱՏ ԼՈՒՐ
Կարդացեք նաև
Երեկ գիշերվա ժամը 3-ին հրկիզվել է ԱԺ-ի պատգամավորության թեկնածու, ՀՅԴ-ի անդամ Կիմ Բալայանի՝ Բաբայան 3 հասցեում գտնվող նախընտրական շտաբը։ Հրդեհն առաջինը նկատել է մոտակա շենքի պահակը, որի ահազանգով էլ ժամանել են ոստիկաններն ու հրշեջները եւ մարել կրակը։ Ըստ Կիմ Բալայանի, որին դիմեցինք մանրամասներ իմանալու համար, մեծ նյութական վնաս շենքին չի հասցվել։ Օպերատիվ քննչական աշխատանքներ են տարվում։ Պրն Բալայանի ներկայացմամբ. «Բացահայտ հրկիզում է եղել»։ Սակայն հնարավոր վարկածներ առաջադրելուց հրաժարվեց՝ այն արդարացմամբ, որ չի կարող առանց հիմնավոր փաստերի ինչ-որ բան պնդել։