Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿԻՐԻ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՎ ՈՒՆԻ

Մայիս 06,1999 00:00
Shaghik Maruxyan

«Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Շաղիկ Մարուխյանը մտադիր է իր յուրաքանչյուր զույգ լրագրողին մեկական համակարգիչ հատկացնել։ Չնայած այս պայմաններին, աշխատանքը «Երկիրում» չի շարունակելու եւ «Ազգ» է վերադառնալու լրագրող Լիլիթ Պողոսյանը։

«Երկիր» օրաթերթի նոր խմբագրի հետ հարցազրույցը՝ վաղվա համարում։

ԲԱ՛

Aramazd Zaqaryan

Մի քանի օր առաջ «Առավոտն» անդրադարձել էր 74-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Արամազդ Զաքարյանի նախընտրական կարգախոսին՝ «Հայրենիքը ախոռ չէ, որտեղ միայն պետք է ուտել»։ Այսօր թեկնածուի մասին «Առավոտը» նոր լուր ունի. երբ նրա մրցակից, ԱԺ պատգամավոր Վարդան Պետրոսյանին հարց տրվեց՝ Արամազդը կրո՞ւմ է, վերջինս հարցին հարցով պատասխանեց՝ ջո՞ւր։

ՄԱՆՐԱՄԱՍՆ

danak

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, Սյունիքում դանակահարված թիվ 68 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Արթուր Հարությունյանը ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի հովանավորյալներից էր։

ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Xosrov Harutyunyan

Երեկ հեռուստատեսությամբ Արշակ Սադոյանը հայտարարեց, թե Խոսրով Հարությունյանի ներկայացուցիչները տներն են շրջում եւ պահանջում անձնագրի տվյալներ տալ եւ ստորագրությամբ հավաստիացնել, որ քվեարկելու են Խոսրով Հարությունյանի օգտին։ Այս հայտարարությունը մեկնաբանելու «Առավոտի» խնդրանքին ի պատասխան ԱԺ նախագահի խորհրդական Վահագն Մկրտչյանն առայժմ միայն ասաց. «Խոսրով Հարությունյանի՝ որպես պատգամավորության թեկնածուի գործունեությունը տեղավորվում է «ՀՀ ընտրական օրենսգրքի» շրջանակներում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31