Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՆԳ ԵՎ ԱԱ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

Մայիս 06,1999 00:00
vtar

Մայիսի 4-ին, 22.45-ին Երեւան-Սեւան մայրուղու 32-րդ կիլոմետրի վրա ավտովթարի է ենթարկվել եւ մահացել ՆԳ եւ ԱԱ նախարարի խորհրդական Գուրգեն Հարությունյանը։ Պրն Հարությունյանը ժամանակին զբաղեցրել էր ԱԱՊՎ հետախուզության վարչության պետի պաշտոնը։

ԿՈՄԿՈՒՍԸ ՓՈՂ ՉՈՒՆԻ

komkus

Կոմունիստական կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում գումար ծախսելու քիչ հնարավորություն ունի։ Կոմկուսը գնել է միայն ՀԱՀ-ի օրենքով հասանելիք վճարովի ժամերը (600 դոլարի չափով) եւ Ազգային ռադիոյի նույնպիսի ժամերը (470 դոլարի չափով)։ Մասնավոր հեռուստաընկերությունների ժամերը գնելու միջոցներ չկան։ «Մեր ծախսածը բենզինն է, մեկ էլ մեր կոկորդը»՝ սա Կոմկուսի նախընտրական ծախսերի համառոտ շարադրանքն է։

Կոմունիստական ընտրարշավի մասին կարդացեք 4-րդ էջում։

ՍՊԱՐԱՊԵՏ՝ ԱՅՈ, ԹԱԳԱՎՈՐ՝ ՈՉ

Armen khachatryan

ՀԺԿ վարչության քարտուղար Արմեն Խաչատրյանը «Միասնություն» դաշինքի մասին ասել էր, թե դա թագավորի եւ սպարապետի միություն է։ Այս առումով Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը հայտարարել է՝ կարծում եմ՝ անհաջող ձեւակերպում է։ Հանրապետության նախագահը Ռոբերտ Քոչարյանն է եւ նա պաշտոնավարում է։ Ինչ վերաբերում է սպարապետին, այո, պաշտպանության նախարարը Վազգեն Սարգսյանն է։

ՀԼԸ ՄԻ ԻՐԵՆՑ ԷԼ ՔՆՆԻ

Armentel

Հավաստի աղբյուրներից «Առավոտին» հայտնի դարձավ, որ «ԱրմենՏելի» հիմնադրման գործունեության եւ սեփականաշնորհման գործընթացի՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին բացատրություններ տալու են կանչվել Հրանտ Բագրատյանն ու Վահրամ Ավանեսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31