Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մենք՝ ամերիգացիներս թոլլարին գըսենք տանձի քորիզ»

Մայիս 04,1999 00:00
paxstakan

Հարցազրույց Միավորված ազգերի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Բիրաթի հետ։

– Շուտով փախստականներով զբաղվող նոր կառույց է ստեղծվելու։ Տեղյա՞կ եք արդյոք եւ ինչպե՞ս եք դրան վերաբերվում։

– Իհարկե, մենք գիտեինք, որ այդ կառույցը ստեղծվելու է՝ սոցիալական ապահովության նախարարությունից առանձին։ Բայց բոլոր դեպքերում այս համաձայնագիրը ՀՀ կառավարության ներկայացուցիչն է ստորագրել, որի հետ մենք համագործակցում ենք։ Այդ նոր կառույցի ստեղծումից հետո որոշ փոփոխություններ կլինեն համաձայնագրում, սակայն որեւէ պրոբլեմ չի լինի։ Դրա համար մենք ուզեցինք հիմա ստորագրել, նախքան այդ հաստատության ստեղծումը։ Ավելի լավ է՝ շուտ լիներ։ Երեւի նույն մարդիկ էլ ներգրավված կլինեն այդ աշխատանքներում։

– Դուք ծանո՞թ եք ՀՀ ԱԺ-ի կողմից վերջերս ընդունված «Փախստականների մասին» օրենքին։ Եթե այո, ի՞նչ կարծիքի եք դրա մասին։

– Իհարկե, մենք քաջատեղյակ ենք այդ մասին, որովհետեւ աշխատել ենք դրա վրա։ Եվ շատ գոհ ենք, որովհետեւ այն համապատասխանում է միջազգային ստանդարտներին։

– Ձեր կարծիքով, այս տասը տարում, ինչ մենք փախստականներ ունենք, կարելի՞ էր ավելին անել, քան արվել է։

– Իհարկե, այս տասը տարվա ընթացքում դեպի լավը փոփոխություն եղել է։ Բայց պետք է ասել, որ այդ ընթացքում Հայաստանում անցումային շրջան էր եւ ճգնաժամ, ինչը հնարավոր չէ հաշվի չառնել։ Կան փախստականներ, մանավանդ ժամանակավոր կացարաններում բնակվողները, որոնք շատ վատ վիճակում են։ Բոլոր դեպքերում այդ ամենը Հայաստանի ընդհանուր վիճակի կոնտեքստում պետք է նայել։ Իհարկե, կարող էր ավելի լավ լինել, բայց կարող էր եւ ավելի վատ լինել։

Այս զրույցն ընթանում էր միացված ձայնագրիչի պայմաններում։ Չենք կարող պնդել, թե հենց դա էր պատճառը, բայց հակառակն էլ ասել՝ խիղճներս չի տա։ Սակայն հենց որ «բայց կարող էր եւ ավելի վատ լինել» նախադասությունն ավարտվեց, չխկոցով անջատվեց ձայնագրիչը, եւ պրն Բիրաթն այդ պահին գնահատեց սեփական «գնահատականը». «Շատ «դիպլոմատիկ» պատասխան էր»։ Իհարկե՛, ավելացնում ենք մենք. կարող էր եւ ավելի վատը լինել, չէ՞։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31