Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Ռուբեն Գեւորգյանի (Դավիթաշենի նախկին համայնքապետ) նախընտրական գովազդային պլակատին պատկերված կլինի նախկին ծաղկավաճառի գլուխը՝ ծաղկեփնջի մեջ։ Այս մասին իմանալով, ընտրողներից մեկը, որն այսօր հավաքարար է, նկատեց. «Դե, ծաղիկ ծախող է եղել, գլուխը ծաղիկների միջից է դուրս գալիս, վաղը, երբ ես էլ թեկնածու դառնամ, ինձ էլ իմ ցախավելի հետ կնկարեն»։
ՎԱՏ ԼՈՒՐ
«Սահմանադրական կարգը խախտելով, Հայաստանում իշխանության եկած վարչակարգը մայիսի 3-ին եւս մեկ անգամ ապացուցեց, որ չի կարող հանդիսանալ ազատ եւ արդար ընտրությունների երաշխավորը։ Ժամը 15։30-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանում Սոֆիա-Երեւան ինքնաթիռի վայրէջքի պահին ձերբակալվեց ընտանիքի հետ Երեւան վերադարձող ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր, ԱԺ պատգամավորության թեկնածու Վանո Սիրադեղյանը։ Նա վաղօրոք արած իր հայտարարության համաձայն՝ դատարանի առջեւ ապացուցել իր անմեղությունը, Երեւան էր վերադարձել իր կամքով։ Այս նենգ քայլով վարչակարգն ապացուցեց, որ իր իշխանության օրոք Հայաստանն օրենքից դուրս երկիր է, որտեղ քաղաքական հաշվեհարդարները դարձել են կենսակերպ»,- ասված է երեկ տարածված ՀՀՇ վարչության հայտարարության մեջ։