Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչե՜ր ասես, որ չեն անի կուսակցությունները խելագարված

Մայիս 04,1999 00:00
kusakcutyun

Վերջին օրերին հեռուստատեսությամբ քարոզարշավին հետեւելով՝ «Առավոտը» տեղեկացավ, որ

… Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը թեեւ քաղաքական գործիչ չէ, բայց զգում է «Արժանապատիվ ապագայի» ձգող ուժը։

… Հեռուստադիտողի աչքի առաջ շալվարն իջեցնող ու մերկ հետույքը ցուցադրող տղան իր հետույքով փաստորեն գովազդեց «Իրավունք եւ միաբանություն» դաշինքին։ Տառապալից-զառամած մի ձայն էր ուղեկից հիշյալ պատկերին. «Այստեղով անցել է թուրքը»։ Հետաքրքիր է իմանալ՝ այս մակարդակի քարոզչությամբ քանի ձայն կշահի «Իրավունքն ու միաբանությունը»։

… Սիլվա Կապուտիկյանը, Էդվարդ Միրզոյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ալբերտ Ազարյանը, Իսրայել Հակոբկոխյանը հավանում են նույն՝ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը եւ օգտագործվում են դաշինքին ձայներ բերելու սուրբ առաքելությանը։ Ընդ որում, Իսրայել Հակոբկոխյանը իր խոսքը համեմեց ինչ-որ «փնթի սիրուհիների» մասին դատողություններով, որոնք կյանքում հեծանիվ չեն տեսել, բայց ավտոմեքենաներ են քշում։ Այս կերպ նա արտահայտեց իր վերաբերմունքը վատ իշխանությունների հանդեպ։

… Կարեն Դեմիրճյանին իր խոսքի տրամաբանությունը հանգեցրեց հզոր հայրենիք ստեղծելու գաղափարին, թեեւ ինքը ոչ թե «Հզոր հայրենիքի», այլ ՀԺԿ-ի առաջնորդն է։

… «Հզոր հայրենիքն» էլ իր հզորությո՞ւնը, թե՞ հայրենիքը գովազդելու այլ միջոց չէր գտել, քան ջուրը ցատկող տղաներին ցուցադրելը, որոնք հեռուստախցիկին (այսինքն՝ ընտրողներին) լեզու էին ցույց տալիս ու ծամածռություններ անում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31