Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՇՐՋՈՒՄ Է

Մայիս 04,1999 00:00
stras

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ավարտից հետո հայկական խորհրդարանական պատվիրակությունը մասամբ վերադարձավ Հայաստան, իսկ պատվիրակության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը մնաց Ստրասբուրգում։ Նա այնտեղից մեկնեց Բուդապեշտ, որտեղ պետք է մասնակցի ԵԽ հիմնադրման 50-ամյակի տոնակատարություններին, իսկ այնտեղից էլ՝ Լոնդոն, որտեղ էլի նույն առիթով հանդիսություններ են կազմակերպվելու մայիսի 5-ին։

ՉՀԱՄԵՄԱՏՎԵՔ

evraxorhurd

Եվրախորհրդում է գտնվում նաեւ ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչ Վահե Վահրամյանը։ Նա տեղում կատարում է համեմատական վերլուծություն այն պահանջների միջեւ, որ դրվել են Հայաստանի եւ Վրաստանի առջեւ։ Ի դեպ, ասենք, որ Հայաստանը ե՛ւ Վրաստանից, եւ թե՛ Ադրբեջանից բավականին առաջ է անցել դատաիրավական բարեփոխումների օրենսդրական դաշտ ստեղծելու առումով։

ԾԱՆՐ ԴԵՊՔ-2

heraxos

«Առավոտը» ժամանակին հաղորդել էր, որ հարկային տեսչության պետ Սմբատ Այվազյանի բջջային հեռախոսն անջատել էին, քանի որ վարձը չէր մուծել։ Երեկ տեղեկացանք, որ նույն դեպքը պատահել է նաեւ Խոսրով Հարությունյանի հետ։ Տեղեկության աղբյուրն այն պատգամավորներն էին, որոնք փորձել էին ԱԺ նախագահի հետ կապվելով՝ նրան Սիրադեղյանի ձերբակալման մասին հայտնել։

ՆՐԱՆՔ ԻՍԿԱԿԱՆ ՉԵՆ՝ ԿԵՂԾ ԵՆ

komkus

 

Արմավիրի թիվ 38 ընտրատարածքի թեկնածուներից երեքը, նախընտրական քարոզարշավի ժամանակ ընտրողներին ցույց են տալիս իրենց կոմկուսի տոմսերը, որ պահել էին նեղ օրերի համար, եւ համոզում են ընտրողներին, թե իրենք կոմունիստ են։ Այս փաստերի դեմ բուռն դժգոհություն են հայտնում իսկական կոմունիստները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31