Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՌԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՀԻՄՔ ՉԻ՞

Մայիս 04,1999 00:00
Vano Siradexyan

Վանո Սիրադեղյանին կալանավորելու համաձայնություն առաջին հերթին պիտի ԱԺ-ն տա, քանի որ նա պատգամավոր է։ Երկրորդ հերթին՝ ԿԸՀ-ն, քանի որ նա ընդգրկված է ՀՀՇ-ի համամասնական ցուցակում։ Եվ երրորդ հերթին՝ Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովը, քանի որ նա թիվ 75 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու է։

Թերեւս 4 օրով ձերբակալելով Վանո Սիրադեղյանին, իրավապահ մարմինները պիտի փորձեն այս 3 մարմինների հավանությունը ստանալ այդ ընթացքում։ Եթե, իհարկե, ներիշխանական բանակցություններն այլ կերպ չավարտվեն։

Կարդացեք նաեւ՝ էջ 3:

ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԱԿՏԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՇՈՒՐՋ

Vahe Gabrielyan

«Առավոտի» հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում Հայաստանի տնտեսական քաղաքականության, ՀՀ եւ ԼՂՀ բյուջեների համեմատության վերաբերյալ Սամվել Բաբայանի դատողություններին, նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «Նման դատողությունների մասին կարծիք կազմելու համար ամենապարզ եւ ճիշտ ուղին երկու բյուջեները մի քիչ լավ ուսումնասիրելն է։ Իսկ ընդհանուր առմամբ, եթե Հայաստանի բյուջեի եկամուտների 80%-ն էլ ստացվեր որպես լրավճար, կարծում եմ, տնտեսական քաղաքականություն վարելը մեծ ջանքեր չէր պահանջի։ Եվ Հայաստանի Հանրապետությունում, եւ ԼՂՀ-ում անելիքները շատ են։ Եվ եթե ամեն մեկն իր աշխատանքն անի՝ բոլոր դժվարությունները կհաղթահարվեն»։

ԹԱՂԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Ruben Gevorgyan

Անցած շաբաթ կառավարությունն ընդունեց Դավիթաշենի թաղապետ Ռուբեն Գեւորգյանի հրաժարականը, որը նա ներկայացրել էր ավելի վաղ։ Իր այդ քայլը պրն Գեւորգյանը բացատրում է նրանով, որ չի ցանկանում առաջիկա խորհրդարանական ընտրություններում զուգակցել պատգամավորության թեկնածուի իր գործունեությունը թաղապետին տրված լծակների հետ։

Պրն Գեւորգյանի խոսքերով, չընտրվելու դեպքում նա չի վերադառնա թաղապետի պաշտոնին. «Դավիթաշենցիների վստահության քվեն չստանալու դեպքում թաղապետի պաշտոնին ձգտելն անիմաստ եմ համարում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31