Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԸՆԿԵՐՈՋ ՀԱՄԱՐ ԱՆԳԱՄ ՂԱՐԱԲԱՂՑԻՆ

Մայիս 01,1999 00:00
Agasi enoqyan

Ովքեր չափահաս էին 70-80-ականներին, կհիշեն, որ Հայաստանում նոր էթնիկական խումբ էր ձեւավորվել, որին պայմանականորեն կոչում էին «Կարեն Սերոբիչի դպրոցական եւ մանկապարտեզի ընկերներ»: Ավելի պարզ, դա կուսակցական եւ վարչական էլիտան էր, որը հանրապետությունից առանձնանում էր իր կենսակերպով՝ մշակութային այն արժեքներով, որոնց շփվում էր, այն հագուստներով, որ հագնում էր, այն երկրներով, որ տեսնում էր, անգամ ռուսերենի ու հայկական «արայի» խառնուրդ այն «արգոյով», որով խոսում էր: Մի խոսքով, ժամանակակից ազգագրության տեսանկյունից այն լիովին կարելի էր համարել ազգային սեփական ենթակառուցվածք ունեցող խումբ:

1988-ի ազգային շարժումը որքան էլ պայմանավորված էր Ղարաբաղի հարցով, որպես շարժիչ ուժ ուներ համընդհանուր բողոքն այդ կաստայի կամ սուբէթնոսի դեմ. այսինքն նա ազգային-ազատագրական էր ոչ միայն Ղարաբաղի, այլեւ՝ Հայաստանի համար: Հիմա ստեղծվում է համանման իրավիճակ. երկիրը կրկին կանգնած է ազգային-ազատագրական պայքարի անհրաժեշտության առաջ՝ հանդիման մի շերտի, որ կարելի է անվանել «ղարաբաղցիների էլիտա»: Բնականաբար, հիմնական թիրախը գործող նախագահն է ու ՆԳ ԱԱ նախարարը: Ի դեպ, իրականում վերջինս ծնունդով իսկի էլ ղարաբաղցի չի, այլ գորիսեցի, որն իր կոմերիտական կարիերան է արել Ղարաբաղում, եւ, ըստ որոշ դիտարկումների, Հայաստանում նշանակվել է Մոսկվայի պնդմամբ: Հակաղարաբաղյան ֆոնն ավելի են շեշտում ծԽ համարանիշներով շքեղ մեքենաները, որոնց նշանակալի մասը նույնպես ղարաբաղյան չէ, այլ պարզապես փորձում է խուսափել մաքսատուրքերից ու ավտոտեսուչներից:

Հայության ազգակազմավորումը կամ դեռ չի ավարտվել, կամ վաղուց արդեն ծյուրվել է, այլապես «ազգային առանձնահատկություններն» այսքան առանձնահատուկ չէին լինի, կամ «ազգային միասնության» կոչերն այսքան համառ չէին լինի:

Որպես ազգային առանձնահատկություն առաջին հերթին նշվում է Ցեղասպանությունը: Այն արդեն հայտարարվում է արտաքին քաղաքականության հիմք, թեեւ դիվանագիտական խաթարումներից բացի դեռեւս ոչինչ չի տվել ու չի էլ երեւում, թե ինչ է տալու: Ազգային միասնության համառ կոչերը հանգեցրին սփյուռքահայության նկատմամբ երկիմաստ վերաբերմունքին ու միջկուսակցական անտագոնիզմին:

Գալիք ընտրությունները բացահայտում են ներազգային դիֆերենցիացիայի նոր փուլ: «Ղարաբաղցին» արդեն մեզանում դարձել է նույնպիսի կոսմոպոլիտական կատեգորիա, ինչպես հայն է կամ սփյուռքահայը. ղարաբաղցիով արդեն ոչ կզարմացնես, ոչ էլ կմիավորես: Դրա համար նոր նախընտրական կուսակցություններ են ստեղծվում՝ գյումրեցիների, ախալքալաքցիների, Երքաղսովետին կից կառույցների: Միասնականության շերտերն այնքան նվազ են, իսկ ինքնանույնացման գաղափարական ձեւերն այնքան պարզունակ, որ կուսակցականացման այլ հիմքեր չեն մնում: Հեռու չէ ժամանակը, երբ հայրենակցականությունը կամ համքարությունն այլեւս չի բավարարի որպես ինքնարտահայտման ձեւ, եւ քաղաքացիները շարք կկանգնեն ըստ հասակի: Բոյովները կկոչվեն հութուներ, կարճահասակները՝ թութսիներ, ու թութսիները կկոտորեն հութուներին, հետո հակառակը: Պատահական չէ, որ մեզանից բացի Ռուանդան նույնպես ՄԱԿ-ում բարձրացրել է Հայոց Ցեղասպանության հարցը:

ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31