Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶՆՎԱՆԱԼԸ ՈՉ ՄԻ ՏԱՐԻՔԻ ՀԱՄԱՐ ԷԼ ՈՒՇ ՉԷ

Մայիս 01,1999 00:00
Sevan

«Առավոտի» ս/թ ապրիլի 20-ի համարում «Մելամաղձոտ լճակդ իմ, ո՞ւմ հետ կըլլաս մտերիմ» վերնագրով ափաչափ հոդվածում չակերտների մեջ նշված է (ասել կուզի խոսքս բերված է բառացի). Գրիգոր Ավագյանը ասում էր. «Սեւանի համար 32 մլն դոլարի փող է եկել, բայց ծրագիր են անում մինչեւ հիմա՝ ընդամենը 400000 դոլար գրանտով», բողոքեց Հայաստանի Հանրապետության Բնապահպանության ջրային բարեփոխումների վարչության պետ Յուրի Ջավադյանը։

Այնուհետեւ Յ. Ջավադյանը շարունակում է՝ Գրիգոր Ավագյանի «թեթեւ ձեռքով ժողովրդի մեջ» շրջանառության է մտել այդ չարաբաստիկ 32 մլն, որը Բնապահպանության նախարարությունն իբրեւ «կերել» է։ Մինչդեռ այդ գումարն ընդամենը Եղվարդի եւ Որոտանի ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ քանակն է։

Նախ նշեմ, որ Ազգային ժողովում, երբ քննարկվում էր վարկերի նպատակային օգտագործման հարցը, ես իմ ելույթում անդրադարձա նաեւ Սեւանի հիմնախնդիրը լուծելու նպատակով արտասահմանից օգնության կարգով տրամադրված գումարին (30-32 մլն դրամին)՝ առաջարկելով ստուգել դրա ծախսումները։ Չէ որ օգնության գումարներից ավելի դյուրին է անձնական շահերի համար օգտվել։ Ընդամենը այսքանը եւ ուրիշ ոչինչ։ Թե որտեղի՞ց եւ ինչո՞ւ է Յուրի Ջավադյանը մոգոնել 400000 դոլարը, ինձ մնում է անհասկանալի։ Եվ երբեք չեմ նշել, որ «այդ չարաբաստիկ 32 մլնը իբր թե «կերել է» Բնապահպանության նախարարությունը։ «Մինչդեռ այդ գումարն ընդամենը Եղվարդի եւ Որոտանի ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ քանակն էր»։ Ես այդպիսի միտք չեմ ասել, «կերել» բառը չեմ օգտագործել ու օգտագործում։ Եվ ապա՝ ամենակարեւորը՝ Սեւանի հիմնախնդիրը լուծելու մշակած գործողությունների փուլային ծրագրերում նշված է ընդամենը 30 մլն դոլար՝ առանց Եղվարդի եւ Որոտանի կառույցների։ Ուրեմն՝ Յուրի Ջավադյանը իզուր է փորձում փաստերը խեղաթյուրելով ցույց տալ, որ իբր այդ գումարը նախատեսված է Եղվարդի եւ Որոտանի կառույցների համար։

Ազնվանալը ոչ մի տարիքի համար էլ ուշ չէ, պարոն Յուրի Ջավադյան։

ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31