Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մայիս 01,1999 00:00
haytararutyun

«Նոր ուղին» լիբերալ-դեմոկրատական ուժերին քաղաքացիական համաձայնության կոչ է արել՝ ի պաշտպանություն 3-րդ հանրապետության։ «Հայտարարենք համաներում՝ իրար ներենք փոխադարձ վիրավորանքի, անվստահության ու կասկածների համար, որ անցած 7 տարիների ընթացքում, ցավոք սրտի, եղել են, եւ սա մենք շատ դժվար ենք հաղթահարում»,- կուսակցության քաղաքական բանաձեւում նաեւ գործիչներին հավակնությունները հաղթահարելու, մեղմելու կոչ է արված նույն նպատակով։ Եվ երրորդը. «Այսօրվա վիճակի համար յուրաքանչյուրս գլխավոր մեղավոր պիտի ճանաչի ու հայտարարի ինքն իրեն»։

ՎԱՏ ԼՈՒՐ

Vigen Xachatryan

«Ցավով եմ նշում, բայց համոզված եմ, որ նախընտրական փուլում բոլոր ոգեւորվողները հունիսից մինչեւ սեպտեմբեր՝ խորը հիասթափություն են ապրելու, որ մեկ անգամ եւս խաբվեցին,- ընտրություններին մասնակցող «Ազատություն» կուսակցության համագումարում հայտարարեց ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանը։- Ոչ մի նորմալ ուժ, որ մասնակցում է այս ընտրություններին, հաջողության չի հասնելու»։

Մնում է պարզապես որոշել՝ կա՞ արդյոք Հայաստանում որեւէ նորմալ ուժ՝ անկախ նրանից՝ մասնակցո՞ւմ է այն խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31