Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՏԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

Մայիս 01,1999 00:00
edvard mirzoyan

Նախընտրական հեռուստաեթերում շատ տարօրինակ համադրություններ են լինում։ Չես հասցնում ուշքի գալ դաշնակցական Սոս Սարգսյանի՝ «Իրավունք եւ միասնություն» դաշինքի գովքից, երբ հիմա էլ նույն բանը՝ պրն Սարգսյանից ոչ պակաս վարպետությամբ, բայց ավելի անկեղծ, անում է կոմպոզիտոր (եւ շատ բարի մարդ) Էդվարդ Միրզոյանը։ Վերջերս մաեստրոյին առաջարկել էին դառնալ սոցիալիստական ուժերի հիմնադիր անդամ։ Նա չէր մերժել ու համաձայնությունը տվել էր։ Հետո էլ եկել են, թե՝ «մի քանի լավ խոսք կասե՞ք Արտաշես Գեղամյանի եւ նրա դաշինքի մասին»։ Կոմպոզիտորը, «քանի որ Արտաշես Գեղամյանին շատ լավ եմ ճանաչում, եւ, առհասարակ, միացումների, միասնականության կողմ եմ», դարձյալ համաձայնել է եւ լավ խոսքեր շռայլել պրն Գեղամյանի հասցեին։ Իմ հարցին ի պատասխան՝ Էդվարդ Միրզոյանն ասաց, որ նույն գովասանքի խոսքերը պատրաստ է կրկնել նաեւ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի մասին։ «Սկզբում Վազգեն Սարգսյանը ուրիշ սկզբունքների էր դավանում, բայց հիմա շատ է փոխվել (դեպի լավը- Լ. Ա.)»։

Գուցե թե հաջորդ հարցս նրբանկատությամբ աչքի չէր ընկնում, բայց ամեն դեպքում.

-Մաեստրո, Ձեզ նման ելույթների համար գոնե վճարո՞ւմ են։ Ամեն դեպքում գովազդ եք անում, Դուք էլ հեղինակավոր մարդ եք։

-Չէ՜… Լուրջ եք ասո՞ւմ,- անկեղծորեն զարմացավ Էդվարդ Միրզոյանը,- նստած էի, եկան հարցրեցին, ես էլ պատասխանեցի։

Հաշվի առնելով Արտաշես Գեղամյանի աստվածահաճո գործունեությունն ու նրա՝ «Աստվածաշնչի» տասը պատվիրաններին տիրապետելը, մեզ թույլ ենք տալիս 11-րդ պատվիրան ավելացնելով՝ հարստացնել պրն Գեղամյանի գիտելիքները. «Մի՛ շահագործիր» (դիմացինիդ բարությունը)։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31