Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՔԱՌԱԿՈՒՍԻ

Մայիս 01,1999 00:00
hrant bagratyan

«Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին ի պատասխան, թե ինչպես է վերաբերվում «Միասնության» ծրագրին, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն ասել է. «Այդտեղ ծրագիր չկա։ Այդտեղ կա խոստումների, կամ, այսպես ասեմ, միջոցառումների շարան»։ Իսկ Արմեն Դարբինյանի գործունեությունն այսպես է գնահատել. «Ընդհանուր առմամբ, բացասականը շատ ավելի շատ է, քան թե դրականը»։

Կարդացեք նաեւ էջ 4։

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՍԵՔՍ

Azgayin joxov

Օրական մեծ թվով պահպանակներ են հանվում ԱԺ պատգամավորների սենյակներից։ ԱԺ տարածքում տեղավորված դեղատան աշխատակիցը նշեց, որ պատգամավորներն այդ դեղատնից գնում են պահպանակներ. «Բայց դուք մի կարծեք, թե տղամարդիկ են միայն գնում, կանայք էլ են շատ գնում»,- ասաց դեղատան աշխատակիցը։

Այս մասին կարդացեք 14-րդ էջում։

ԸՆՏՐԱՍԵԼՈՒԿ

mult

Պատգամավորության թեկնածու Եղիա Շամշյանը մի օրացույց է հրատարակել, որի հակառակ կողմում զետեղված է նախընտրական մի ստեղծագործություն. «Ով ինձ կողմ է, կողմ է իրեն

Ով ինձ կողմ է, կողմ է իմ ժողովրդին

Ով ինձ կողմ է, կողմ է ընկերությանը

Ով ինձ կողմ է, կողմ է հայոց հզոր իրավական պետությանը

Ով ինձ դեմ է, դեմ է մեր ապագային»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31