Կարդալով «Առավոտ» օրաթերթի թղթակից Լիլիթ Ավագյանի անձնական մեկնաբանությունները իմ տված մամուլի ասուլիսի վերաբերյալ, ես այն տպավորությունը ստացա, որ նրա ուշադրությունը մամուլի ասուլիսի ամբողջ ընթացքում սեւեռված է եղել իմ դրամապանակին, որով եւ թելադրվել են թե՛ հոդվածի վերնագիրը, թե՛ հեղինակի թունոտ եւ սուբյեկտիվ մեկնաբանությունները։
Լավ եմ հասկանում թանկ ծախված մարդկանց հոգեբանությունը, որոնք մթագնած աչքերով են տեսնում ամեն ինչ եւ կարող են կեղտոտ տեսնել նաեւ իրենցից ոչ պակաս արժանիքներ ունեցող մարդկանց։ Ինքնագերագնահատման թերարժեքությամբ աշխարհին նայող մարդիկ, որոնք զուրկ են նաեւ տարրական էթիկայից, ընդունակ չեն այս պետության ու ժողովրդի առաջ ծառայություն ունեցող մարդկանց հարգանքով վերաբերվել, քանի որ նրանք մտածող մարդկանց տեսել են միայն Ռոդենի նկարներում, իսկ նրանց կարդացած գրքերի շրջանակը սահմանափակվում է միայն Չապաեւի մասին պատմվածքներով եւ Կռիլովի «Моська»-ով։
ՌՈՒԲԵՆ ԵԳՈՐՅԱՆ
թիվ 12 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածու
Կարդացեք նաև
Ըստ երեւույթին՝ պրն Եգորյանը դիմացինին իր արշինով է չափում՝ գտնելով, որ եթե ինքն ունակ է աչք տնկել ուրիշի դրամապանակին, ապա իր դրամապանակն էլ է այլոց ուշադրության կենտրոնում։ Իսկ լրագրողին «ծախված» պիտակելը ավելի լուրջ ու հիմնավոր հակափաստարկների աղքատիկության արդյունք ենք համարում։ Ծախվածության մասին պրն Եգորյանն ավելի մանրամասն ու խոր գիտելիքներ կարող էր դրսեւորել։