Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՑ ԸՆԴԴԵՄ ԿԸՀ-Ի

Ապրիլ 30,1999 00:00
datairavakan

Մի քանի օր առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց «Հայրենիք» խմբի պատգամավոր, նոր ԱԺ-ում էլ հայտնվելու հավակնություն ունեցող Արմենակ Մկրտչյանի ընդդեմ ԿԸՀ ներկայացրած հայցը։ Վերջինովս պահանջվում էր Արագածոտնի մարզի Փարպի եւ Բազմաղբյուր գյուղերը թիվ 27 ընտրատարածքում ընդգրկելու մասին որոշումը անվավեր ճանաչել։ ԿԸՀ քարտուղար Արմենուհի Զոհրաբյանն այս կապակցությամբ ասաց, որ սխալը մեխանիկական է եւ պատահաբար է եղել։ Սակայն ավելացրեց, որ դատարանն իրավունք չուներ այդ վճիռն ընդունելու (գուցե ընդհա՞նրապես հայցն ընդունելու), քանի որ ԿԸՀ որոշումը դատարանում բողոքարկվել կարող էր որոշման ընդունումից հետո երկու օրվա ընթացքում։ Այնինչ, բավական ժամանակ է անցել։ Մենք նույնիսկ չհասցրինք հարցնել, թե ինչո՞ւ այդ դեպքում ԿԸՀ-ն չի գնում դատարան՝ վերականգնելու իր պատիվը։ Թեեւ դատարանը խախտում է կատարել, սակայն Արմենուհի Զոհրաբյանն ասաց, որ իրենք ուղղակի չեն ուզում ընկնել նրանց հետեւից։ Նրանց ասելով, երեւի նկատի ուներ ե՛ւ դատարանին, ե՛ւ հայցվորին։

ԸՆՏՐԱԿԱՆ ՎԵՃԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Այսօր Իջեւանի առաջին ատյանի դատարանում լսվելու է Տավուշի թիվ 75 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու չառաջադրված Արշալույս Բոզյանի (ՀԺԿ, մեծամասնական ընտրակարգով) հայցն՝ ընդդեմ մարզային ընտրական հանձնաժողովի։ Վերջինս ապրիլի 25-ին մերժել էր՝ վերոնշյալ անձին գրանցել պատգամավորության թեկնածու։ Բանն այն է, որ Ա. Բոզյանը վերջին 5 տարում չի բնակվել Հայաստանում՝ աշխատանքային գործունեություն ծավալելով Ռուսաստանում՝ Սոչիում եւ Միչուրինսկում։ Մինչդեռ ընտրական օրենսդրությունը պահանջում է, որ պատգամավորության թեկնածուն վերջին 5 տարում մշտապես բնակված լինի Հայաստանում։

Քաղհայցը կլսի դատավոր Սուսաննա Ներսիսյանը։ Վերջինս մեծ փորձ ունի հատկապես 1995-ից հետո պատգամավորության թեկնածուներին չգրանցելու եւ ընտրախախտումները վավեր ճանաչելու հարցերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930