«Հայաստան» թերթը, հավաստի տվյալներ վկայակոչելով պնդել էր, թե Վանո Սիրադեղյանը վերադարձից հետո կազմավորելու է ժողովրդական անհնազանդության ճակատ ու նաեւ քաղաքացիական անհնազանդության կոչ է անելու։
ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը կտրականապես հերքեց այս լուրը։
ՎԱՏ ԼՈՒՐ
Կարդացեք նաև
Վազգեն Սարգսյանը հայտարարեց, թե ընտրություններից ուղիղ մեկ տարի հետո «Միասնություն» դաշինքն անդրադառնալու է իր պատգամավորների գործունեությանը, եւ հետ են կանչվելու ընտրողների առջեւ իրենց պարտավորությունները չկատարածները, ժողովրդի ընտրյալի իրենց անունն ու վարկն արատավորածները։ Թերեւս պաշտպանության նախարարը մոռացել է մի աննշան մանրուքի մասին, որ «Երկրապահ» խմբի ջանքերով ընդունված «Ընտրական օրենսգրքում» իսպառ բացակայում է պատգամավորների հետկանչի մասին դրույթը։ Գուցե մեր հոռետեսությունն իզո՞ւր է, եւ մինչեւ 2000 թվականի հունիսի 1-ը այդ դրույթը հայտնվի՞ այնտեղ։