Պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե արդյոք Սամվել Բաբայանի՝ քաղաքականության մեջ մտնելը չի՞ նպաստի իր՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելուն, պրն Բաբայանն ասաց, որ ժամանակին ինքն է դիմում ներկայացրել՝ իրեն այդ պաշտոնից ազատելու խնդրանքով, եւ այսօր նույնպես այդ դիմումը մնում է ուժի մեջ։
Սամվել Բաբայանի հետ «Առավոտի» հարցազրույցը կարդացեք 5-րդ էջում։
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՊԱԿԱՍ ԼԻՆԻ ԱՅՆ ԸՆՏՐՈՂԻ ՏՆԻՑ, ՈՐ…
«Թող ձեռքը կոտրվի այն ընտրողի, որը մեկ տոպրակ ալյուրով իր խիղճը կծախի»,- ճեպազրույցում ամենայն լրջությամբ ասաց Արշակ Սադոյանը։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյոք իր անեծքները կպնո՞ւմ են։ Պրն Սադոյանն էլ կոչ արեց այս կարեւոր քաղաքական հարցը հումորով չներկայացնել։
Կարդացեք նաև
ԱԺ հերթական ճեպազրույցների մասին կարդացեք 3-րդ էջում։
ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ՄԵԿ, ՓԱՓԱԶՅԱՆԸ՝ ԵՐԿՈՒ…
Ֆրանսիայում Հայաստանի նախկին դեսպան Վահան Փափազյանը նշանակվել է ԱՊՀ-ում «Պեռնո Ռիկար» ընկերության ներկայացուցիչ։
ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
Կոմկուսի նախընտրական քարոզարշավի մասին տեղեկություն ստանալու նպատակով զանգահարեցինք կուսակցության գրասենյակ։ Հեռախոսազանգերին պատասխանող տիկինն ասաց, որ երեկվա եւ այսօրվա հետ կապված ոչինչ չկա, իսկ մայիսի 1-ին Կոմկուսը նշելու է մայիսի 1-ը։ Իմացանք նաեւ, որ ընկեր Բադալյանը մեկնել է մարզեր։ «Կոնկրետ ո՞ր մարզեր» հարցին տիկինը պատասխանեց. «Հեռախոսով ձեզ ո՞նց ասեմ որ մարզերը, может быть, это секрет»: