ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ վէրստին առաջինները դարձան վէրջիններ, եւ վէրջինները՝ առաջիններ, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, ահա այդժամ Հայոց աշխարհում սկսուեցին աւէլի քան արտասօվօր ընտրութիւններ, եւ բօլօրը սրտատրօփ սպասում էին, որ սոյն ընտրութիւնները կարող են ուղէկցուել բազում վտանգներով, քանզի ընտրութիւնների հէնց սկզբում մրցապայքարից դուրս մղեցին Ազգային անվտանգութեան կուսակցութեան նախագահ Գառնիկ Իսագուլեանին՝ վերջինիս գցելով Մկան թակարդը։ Դրանք մօտաւորապէս այն ժամանակներն էին, երբ ձէզ յայտնի ուժերի ճնշման տակ Խաչատուր Բէզիրջեանը հրաժարական տուեց եւ յուր մէծ անուանակցի նման գարնանային մի օր դուրս եկավ Կէդրօնական ընտրական յանձնաժօղովից եւ այլեւս հէտ չվէրադարձավ։