Դիմում
1997-ի մայրամուտին գյուղում սկսվեց իրարանցում։ Անհայտ անձինք ցանել էին Ա. Մովսիսյանի հողակտորը։ 1998-ի օգոստոսին պարզվեց, որ ցանողը Սիսական գյուղի բնակիչ Գուրգենն է, իսկ դատարանում պարզվեց, որ թիվ 2 հողակտորի ակտը գտնվում է Գուրգենի մոտ Վ. Ա. Կարապետյանի անունով, որի անձը այդպես էլ չպարզվեց, ով է՝ կենդանի է, թե մեռած։ Մի բան պարզ դարձավ, որ գյուղի ղեկավարներից ինչ-որ մեկը ցանկացել է այդպես։ Դատական նիստը ավարտվեց առանց համայնքին եւ հողակտորի հարեւաններին լսելու։ Կիսախողովակի, կամուրջի եւ սյուների օտարման գոտիները չափված եւ մտցված է մեր հողակտորներում։ Հետո ավելացվել է երկու հողակտոր, մեկը վաճառվել է 1997-ի նոյեմբերին Վ. Ա. Կարապետյանին։ Իսկ թիվ 1 հողակտորը, որը չի կազմում մեկ նորմա՝ 2000-2700 խմ, տրվել է Աննային, որը նույնպես պետք է պարզվի ով է, որտեղից է եւ որտեղ է գտնվում հիմա։
Մարզպետարանի ընկերները գյուղ չեն գալիս կամ առանց մեզ հանդիպելու գրում են պատասխան, որը իրականությանը չի համապատասխանում։ Մենք՝ մշակող հողակտորի հարեւաններս, ինչպես գյուղի 80%-ը, չունենք հողի սեփականաշնորհման ակտ։ Եկած հողի ակտերը համարներով եւ չափսերով չեն համապատասխանում իրականությանը։ Որտեղի՞ց է Սիսավանի Գուրգենի մոտ թիվ 2 ակտը։ Ո՞վ պետք է պարզի Աննայի ով լինելը։ Թիվ 2, 4, 5 ակտերի ստուգումներն ու անճշտությունը ո՞վ պետք է ճշտի։ Թիվ 5 ակտը գտնվում է Գ. Թադեւոսյանի մոտ, իսկ Ս. Սիմոնյանը դուրս է մնում։ Ստեղծվել է մի խառնաշփոթ իրավիճակ։ Հողակտորի հարեւաններով խնդրում ենք ձեր միջնորդությամբ կազմել հանձնաժողով՝ ստուգելու հողակտորները, հողի սեփականաշնորհման ակտերը, որը համարներով եւ չափսերով չի համապատասխանում իրականությանը։ 2000-ից ավել տնտեսություն ունեցող գյուղի համայնքին չի կարելի արհամարհել եւ հաշվի չնստել նրա հետ։ Գյուղապետ Մ. Հարությունյանին 1996-ին ընտրեցինք, որ պաշտպանի մեր համայնքի անդամների շահերը, ոչ թե գյուղի բնակչին փոխանակի փողով՝ չեղած մարդու հետ, զրկելով սեփականաշնորհումից։ Երբ է լինելու այս ամենի վերջը։ Հուսով եմ, հարցին ճիշտ լուծում կտաք։
Դիմողներ՝
Կարդացեք նաև
Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ, Ս. ՂԱԶԱՐՅԱՆ,
Ս. ՍԻՄՈՆՅԱՆ, Գ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ոսկետափ գյուղի բնակիչներ