Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՓԴ ՃԱՆԱՉԻՐ

Ապրիլ 29,1999 00:00
Edvard Sandoyan

Հավանաբար մեղքերը քավելու նպատակով (նախորդ օրը մամլո ասուլիսին «ընտրովի» լրագրողներ էին հրավիրվել) ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը ԱԺ-ում կամավոր ցանկություն հայտնեց մի խումբ լրագրողների հարցերին պատասխանել նախարարական իր առանձնասենյակում։ Ավելին՝ Էդվարդ Սանդոյանը ջենթլմենաբար իր մեքենան առաջարկեց լրագրողներին ԱԺ-ից ֆինանսների նախարարություն հասնելու համար։ Իսկ «Առավոտին» պարոն Սանդոյանն առանձնահատուկ վերաբերմունք խոստացավ. «Վաղվա ամբողջ օրս քեզ եմ նվիրում՝ 24 ժամ, չե՞ս հավատում»։

Իհարկե, չեմ հավատում, այնուամենայնիվ, հույս ունեմ։ Այսօրվա խոստացած 24 ժամվա ընթացքում հարցազրույցից բացի, համատեղ կընդունենք ՀԲ-ի եւ ՄԱՀ-ի պաշտոնական որեւէ պատվիրակության, կտանք համապատասխան հանձնարարություններ փոխնախարարներին։ Օրվա ոչ պաշտոնական մասը կազմակերպելու նպատակով նախօրոք կայցելենք պետական գանձապետարան։ Այնուհետեւ կծանոթանանք հանրապետության պատմամշակութային հուշարձաններին։ OPT-ի գովազդին տուրք տալով կգնենք «Ստիմորոլ-պրոզեթ» ու կգնանք կինոդիտման (վարչապետին հաստատ չենք հրավիրի, քանի որ նա նախապատրաստվում է «Ուրբաթ գիշերի»)։ Ֆինանսների մնացորդը կծախսենք իտալական ռեստորանում, իսկ օրվա մնացորդը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930