Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանից առաջ Մերուժան Տեր-Գուլանյանը որոշեց, իր բնորոշմամբ, մի անսովոր առաջարկ անել. «Մի ամիս հետո նախարարների մեծամասնությունը հաստատ նախարար չի լինի, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորների մեծամասնությունը պատգամավոր չի լինի։ Ուրեմն, եկեք ինչ անենք։ Եկեք անջատենք էս կամերաները, խոսափողները, նստենք, խելք-խելքի տանք՝ ընկերական։ Ու որոշենք, թե ոնց անենք, որ էս ժողովրդին էս դժվար վիճակից հանենք։ Հնարավո՞ր է դա»։
Հարցն այն չէ, որ հնարավոր չէր։ Ավելի մեծ հարցական է, թե ինչո՞ւ հենց կառավարության եւ ԱԺ-ի մոտալուտ վախճանից մեկ ամիս առաջ միայն ծնվեց ժողովրդին այս վիճակից հանելու այս անսովոր առաջարկը։ Մի՞թե մինչ այդ հնարավոր չէր խոսափողներն անջատել ու խելք-խելքի տալ։
ՎԱՏ ԼՈՒՐ
Կարդացեք նաև
«Առավոտը» հաղորդել էր, թե Աղվան Վարդանյանի «Ով ով է» հեղինակային հաղորդաշարը լրագրող Կարինե Խոդիկյանը պիտի վարեր։ Եվ երբ ավանդական օրը հաղորդումը եթեր չհեռարձակվեց՝ պատճառների մասին հարցրինք Կարինե Խոդիկյանին. «Ղեկավարությունն անձամբ ինձ տեղյակ չի պահել, բայց ասում են, թե քարոզարշավի ընթացքում քաղաքական բոլոր հաղորդումները (2 բացառությամբ) եթերից հանվել են։ Բայց ո՞վ էր ասում, թե ես պիտի քաղաքական հաղորդում անեի։ Եվ հետո, մինչեւ այդ չգիտեի՞ն, որ հաղորդացանցում կես ժամ չէին կարող գտնել։ Մի խոսքով, սա էլ երկրորդ անգամն է, որ չգիտես ինչ նկատառումներով իմ հեռուստածրագրերը ձախողվում են»։