«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների եւ նիստի հյուրերի հետ կառավարության նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարել է, որ 3 եւ ավելի մլն դոլար ներդրում անողի համար ինքն անձամբ է պատասխանատու։ Դժվար չէ ենթադրել, որ մինչեւ 3 մլն դոլար ներդրում անողները ուրիշ պատասխանատու պետք է գտնեն։ Գոնե մինչեւ ընտրությունները։
ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏՂԱՆԵՐԻ ՎԵՃԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է 21-ՐԴ ԴԱՐ
Խմբագրություն զանգահարեց «21-րդ դար» կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Մարինե Կարապետյանը եւ ապրիլի 28-ի համարում տպագրված «Գանգրահեր տղան եւ Խուճուճ Էդոն» հարցազրույցի կապակցությամբ հայտարարեց՝ «Էդուարդ Մադաթյանը պարզապես ստախոս է»։
Կարդացեք նաև
«ՇԱՄԻՐԱՄԸ» ՎԵՑ ՏԵՂ ՈՒՆԻ
«Շամիրամ» կուսակցությունն ընտրական հանձնաժողովներում հինգ քարտուղարի տեղ է ձեռք գցել եւ մեկ հանձնաժողովի նախագահի տեղակալի։ ՀՀՇ-ն ստացել է միայն մեկ տեղ՝ քարտուղարի։ Եթե ՀՀՇ-ն ամեն տեղ ներկայացրել է ՀՀՇ-ական թեկնածուի, ապա «Շամիրամը» ոչ մի տեղ իր կուսակցության ներկայացուցչի չի առաջադրել։ ԱԺՄ-ական Վահե Վարսանյանի ասելով, «առնվազն տարօրինակ է, որ ՀՀՇ անդամներին տեղ չեն տալիս, իսկ «Շամիրամի» անդամներին 6 տեղ են տալիս, էն էլ քարտուղարի տեղ, որոնց ձեռքում է ամբողջ թղթատարությունը»։
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏՎԱԾ ՉԷ
«Դուք հավատո՞ւմ եք ազատ եւ արդար ընտրություններին» մոդայիկ եւ տափակ հարցին Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ազատ եւ արդար ընտրությունները Աստված չի, որ հավատաս կամ չհավատաս։ Ազատ, արդար ընտրություններն ամբողջ հասարակության ջանքերով է իրականացվում եւ շատ պետություններ մինչեւ հասնում են դրան, պետություն են դառնում։ Դրա համար ամեն մի քաղաքացի՝ քաղաքացի լինի, լրագրող լինի, պետք է իր ֆունկցիան կատարի»։