Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԶՅՈՒԳԱՆՈՎԻ ՍԵՎԵՌՈՒՆ ԳԱՂԱՓԱՐԸ

Ապրիլ 29,1999 00:00
zyuganov

«Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, որպեսզի այն հնարավորինս շուտ կարգավորվի, մենք առաջարկություն արել ենք։ Բայց ես չեմ հավատում պրն Ելցինի ոչ բալկանյան, եւ ոչ էլ կովկասյան քաղաքականության հաջողությանը»,- Ստրասբուրգում «Առավոտի» թղթակից Արմեն Զաքարյանին ասաց ՌԴ կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովը։

«Առավոտի» հարցազրույցը Զյուգանովի հետ կարդացեք 4-րդ էջում։

ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԱՆՀԵԹԵԹ Է

Vazgen sargsyan

Ինչպես հայտնի է, Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, թե իրեն պատգամավորության թեկնածու չեն գրանցել ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ցուցումով։ «Միասնություն» դաշինքի ընտրական շտաբից հայտնեցին Վազգեն Սարգսյանի արձագանքն իր հասցեին ուղղված մեղադրանքին։

Պրն Սարգսյանը մեղադրանքը համարում է պարզապես անհեթեթություն՝ զուրկ որեւէ հիմքից։ Նախարարը կարծում է, որ Գառնիկ Իսագուլյանը պատգամավորության արժանի թեկնածու է, եւ խորհուրդ է տալիս թշնամիներ որոնել բոլորովին այլ տեղում։

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՓԱՍՏ

pastaban

Մարտի 26-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանը՝ Պ. Օհանյանի նախագահությամբ, մասամբ բավարարեց Արագածոտնի թիվ 28 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Արմենակ Մկրտչյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի։ Հայցը վերաբերում էր ընտրատարածքի կամայական ձեւավորմանը։

Մանրամասն՝ 3-րդ էջում։

ԷՆԵ՜ՆՑ ՓՈՂԵՐ ԵՆ ԴՆՈՒՄ

dolar

 

ԱԺ պատգամավորներից մեկը, որ նորից չի փորձում խորհրդարանին մաս կազմել՝ իր որոշումը նաեւ այս գործոնով բացատրեց. թե 1995-ի ընտրարշավն իրեն 10 հազար դոլար էր արժեցել եւ այժմ կրկնակին պետք կլիներ։ ԱԺ մեկ այլ պատգամավոր, որ կրկին է փորձում իր բախտը՝ վկայեց, թե անգամ ամենահեղինակավոր անձանց ընտրարշավի համար առնվազն 25 հազար դոլար կպահանջվի։ Գուցե այս ամենը նկատի առնելո՞վ թեկնածուներից որեւէ մեկը որոշակի եւ ստույգ թիվ չի նշում, թե ինչքան գումար են մտադիր ծախսել ընտրարշավում, այլ սահմանափակվում են «կտեղավորվենք օրենքով որոշված շրջանակում» ձեւակերպմամբ։ Ի դեպ, օրենքով նախատեսված ծախսային սահմանը թեկնածուի համար 10 հազար դոլարին համարժեք դրամն է։

Քարոզչական ծախսերի մասին կարդացեք 2-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930