Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր թուրք ախպերները

Ապրիլ 27,1999 00:00
turq

Հանդիպումը բացեց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, այնուհետեւ խոսեց Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, որը կարդաց իր վերջին աշխատություններից մեկից մի հատված, որում պատմվում էր հայերի ցեղասպանությանը նվիրված Լիոնում կայացած հանդիպման մասին։ Նա մեջբերեց թուրքերի մի քանի ելույթ, եւ մի պահ թվաց, թե թանգարանի տնօրենը մոռացել է, որ ասուլիսը իրեն չի նվիրված։ Պրն Բարսեղյանի աշխատությունը պատմում էր այն մասին, որ Լիոնում հայ զոհերի հիշատակին լռության մեկ րոպե է պահվել, որ թուրքերը վախենում են հայերի հետ մերձեցումից, բայց զղջում դրա համար, որ թուրքերը արդեն հայերեն կարդալ-գրել գիտեն, որ ցեղասպանությունները այլասերում են հասարակութանը եւ որ այս ցեղասպանությունը զուտ հայկական հարց չէ՝ այն նաեւ թուրք ժողովրդին է վերաբերում։

Այնուհետեւ ելույթ ունեցավ քրդերի, ասորիների, թուրքերի գերմանական ասոցիացիայի ներկայացուցիչ Ալիեւ Թեմը։ Այս ասոցիացիան մեկ տարի առաջ է ձեւավորվել։ Պրն Ալիեւ Թեմն ասաց, որ նա ուղղակի շոյված է արդեն օդանավակայանից ջերմ եւ հյուրընկալ ընդունելությունից (դատելով նրանից, թե ինչպես էր դպրոցի ուսուցչուհու պես ֆշշացնում լրագրողների վրա ժուռնալիստների տնօրեն Աստղիկ Գեւորգյանը, որպեսզի նրանք չաղմկեն, հասկանում ես, որ ջերմ վերաբերմունք է ցուցաբերում նաեւ ինքը)։ Նա շատ է ցավում, որ իր կառավարությունը նույնիսկ 85 տարի հետո էլ ներողություն չի խնդրել հայ ժողովրդից։ Դրան նպաստելով՝ մեր հյուրերը փորձում են իրենց նախնիների սխալն ուղղել, որի համար շատ են ամաչում եւ կոչ են անում դադարեցնել նաեւ քրդական ցեղասպանությունը։ Ասոցիացիայի նպատակն այն է, որ այս ամենը չմոռացվի, այլ՝ ճանաչվի, եւ պետությունները, ինչպես օրինակ Ֆրանսիան, ընդունեն հայկական ցեղասպանությունը։ Նա ցանկանում է հասարակության միջոցով փորձել երկրների կառավարությունների վրա ազդել։ Վերջում պրն Ալիեւ Թեմն ասաց, որ նա շատ շնորհակալ է հայկական կառավարությունից. սա դիվանագիտական քայլ չէ, սա քաղաքացիական քայլ է։

Ներկայացվեցին նաեւ ասոցիացիայի երկու անդամներ, հայրենասիրական միության անդամը եւ եվրոպական Ժուռնալիստների միության անդամը, որոնք ասացին, որ ստորագրահավաք է կատարվում՝ ընդդեմ ցեղասպանության։ Ստորագրությունները Թուրքիայի քաղաքացիներից են հավաքվում։

Ելույթ ունեցավ ասոցիացիայի ներկայացուցիչ ասորի Ֆիքրի Այգուրին, որն ասաց, որ ցեղասպանության տարիները սեւ տարիներ էին նաեւ ասորիների համար՝ այդ թվերին կես միլիոն ասորի է սպանվել, եւ այդ մասին ոչ ոք չգիտի։ Այս առումով էլ միջոցներ են ձեռնարկվելու թուրք կառավարությանը դատի առաջ կանգնեցնելու համար։

Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930