Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՁԵՎԱԿԱՆ ՊԱՏՎԻ ՀԱՐՑԸ

Ապրիլ 27,1999 00:00
yntrutyun

Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ հարգել է ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Այդ ավանդույթին էլ հավատարիմ մնալով, պարզվում է, ԱԺ առաջիկա խորհրդարանական ընտրություններում միայն եզդի ազգից գրանցվել են պատգամավորության երկու թեկնածու։

Թվում է արտառոց ոչինչ չկա, սակայն նրանցից Ջամալ Սադախյանը ներկայացվել է «Օրինաց երկիր» կուսակցությունից, իսկ Օմար Մամոյանը «Ազգային պետություն» կուսակցության կողմից։ Սա էլ երեւի թե նորմալ դիտվեր, եթե «Ազգային պետություն» կուսակցության գրասենյակում ինձ հանդիպած եւ աշխարհի եզդիների ազգային միության նախագահության անդամ, «Եզդիխանա» կուսակցության Արմավիրի մարզի ներկայացուցիչ ներկայացած Այսեր Իսայանը չհայտներ, թե իբր Ջամալ Սադախյանը սպառնում է Օմար Մամոյանին, պահանջելով, որպեսզի վերջինս հանի իր թեկնածությունը։ Ըստ Իսայանի, այդ կերպ Ջամալ Սադախյանը փորձում է եզդիների ձայները ուղղել դեպի «Օրինաց երկիր»։

«Այսօրվա դրությամբ, թե ինչի վրա է Ջամալ Սադախյանը հիմք դրել, կոնկրետ ես ներկայացնեմ, որ եզդի ազգը մեծամասամբ ցանկություն չունի իրեն ընդհանրապես ընդունելու։ Նա խուսափում է շատ տեղերի համայնքների հետ հանդիպելուց, իրեն փոխարեն ուղարկելով Հասան Թամոյանին։ Ինչի՞ համար ինքը դուրս չի գալիս, որովհետեւ հաստատ համոզված է, որ ժողովուրդը իրեն չի ընտրի, որ ցանկացած տեղ մտնելուց իր ձեւական հարգանք-պատիվը ինքը կգցի, կդարձնի հողին հավասար»,- հայաստանաբնակ եզդիների անունից նշեց Այսեր Իսայանը։

Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930