Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ՉԳԻՏԵՄ, ԹԵ ԻՆՉՈՒ,

Ապրիլ 27,1999 00:00

ԵՍ ՉԳԻՏԵՄ, ԹԵ ԻՆՉՈՒ, ՆԱ ՉԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀՀՇ նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանից փորձեցինք ճշտել՝ արդեն գրանցվե՞լ է Վանո Սիրադեղյանը որպես ԱԺ պատգամավորության թեկնածու եւ ե՞րբ է նախատեսում նա վերադառնալ Հայաստան։ – Ես անկեղծորեն եմ ասում՝ չգիտեմ։ Ինքն է ինձ հարցնում. «Հովհաննես, ի՞նչ ես կարծում՝ արժե՞ վերադառնալ»։ Ես էլ պատասխանում եմ՝ «Իհարկե, գնալդ սխալ էր։ Ճիշտը վերադառնալն է»։ Իմանալուս պես՝ ձեզ էլ կհայտնեմ։ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ Նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը գրավոր դիմել է, որպեսզի իրեն հանեն «ԱԻՄ+»-ի նախընտրական ցուցակից, ուր նա զբաղեցնում էր 11-րդ տեղը։ Հարությունյանը, չհերքելով լուրը, մեր թղթակցին պարզաբանեց, որ իր որոշումը ոչ մի առնչություն չունի Հայրիկյանի եւ իր անձնական հարաբերությունների հետ։ ԽՈՒՃՈՒՃ ՁԵՌԱԳԻՐ Ապրիլի 25-ին «Ազատություն» կուսակցության Էրեբունի 22 հասցեում գտնվող նախընտրական շտաբի շրջակայքում սադրիչ գործողություններ են արձանագրվել։ Երեկոյան ժամը 20-ից մինչեւ գիշերվա 1-ը կազմակերպվել են մեքենաների երթեր, որոնք ղեկավարվում էին մթեցված ապակիներով, սպիտակ «Շերոկի» ջիպից։ Իսկ գիշերը դրան հաջորդել է հարձակում կուսակցության մյուս՝ Արցախի 14 հասցեում տեղակայված հենակետի վրա, քարերով ջարդվել են ապակիները։ Կուսակցության ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ այս ամենը 9-րդ տարածքում պատգամավորության թեկնածու գրանցված Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) ձեռագիրն է։ Այս ամենն «Առավոտին» հայտնեց «Ազատություն» կուսակցության մամլո ծառայությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել