Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԿԾԵԼ ՔԵԶ

Ապրիլ 27,1999 00:00
Vahagn Xachatryan

Տեւական ընդմիջումից հետո երեկ վերջապես էներգետիկայի նախարար Մերուժան Միքայելյանն ԱԺ եկավ։ «Առավոտի» հարցին, թե արդյոք պատգամավորներն իրեն կծելու փորձ արեցի՞ն, պատասխանեց. «Չէ, ինչ եք ասում։ Չէին էլ կարող լինել։ Ես այդ հայտարարությունները որպես կատակ եմ ընդունել, որ ինձ չեն կծի եւ այլն։ Նման խնդիր չունեմ եւ ԱԺ ցանկացած պատգամավորի հետ կարող եմ աշխատել»։ Մեր մյուս հարցին, թե որեւէ մեկը փորձ չարե՞ց իր հետ հաշիվ պարզելու «ՀՀՇ-ի արտադրական թափոններ» եւ նման արտահայտությունների համար, դարձյալ բացասաբար պատասխանեց. «Նման փորձեր չեն եղել եւ չեն էլ լինի»։

Փոքր-ինչ շտապեց, քանզի քիչ անց ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանն իր ելույթում Մերուժան Միքայելյանի հասցեին բազմաթիվ «կծան» խոսքեր ասաց, որ պատգամավորներին ածականներ կպցնելու իրավունք իրեն ոչ ոք չի տվել եւ, որ ինքն արժանի չէ այդ մարդկանց գնահատականներ տալու. «Հաշվի առնելով, որ նրան ճանաչում եմ, նա ոչ քաղաքականությանը խառնվելու կարիք ունի, ոչ էլ փորձ»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930