ԱԺ-ում ամենաթարմ ու հարգի զվարճապատումը հետեւյալն է. «Մեկը դեղատուն է մտնում ու հարցնում. «Արմենիկում ունե՞ք»։ Բացասական պատասխանը լսելուց հետո խորը հոգոց քաշելով, համակերպված ասում է. «Այդ դեպքում երկու հատ պահպանակ տվեք»։
ՀԻՎԱՆԴ ՔԵՌՈՒՆ ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ
Կարդացեք նաև
Թեպետ, նախընտրական քարոզարշավը պաշտոնապես հայտարարված է ապրիլի 26-ից, սակայն Հայաստանի երիտասարդական կուսակցությունը նախընտրում է սկսել մայիսի 5-ից։ Կուսակցության նախագահ Սարգիս Ասատրյանը հայտնեց, որ դա իրենց նախընտրական տակտիկան է։ Ի պատասխան իմ անհանգստության, թե քարոզարշավը ուշ սկսելով կուսակցությունը չի՞ տուժի՝ Ս. Ասատրյանը ինքնավստահ պատասխանեց. «Ոչ, կշահի»։
Ի դեպ, Սարգիս Ասատրյանից տեղեկացանք նաեւ, որ առաջիկա շաբաթը նա բացակայելու է հանրապետությունից՝ հիվանդ քեռուն տեսակցելու նպատակով։
ՎԵՐԱՀՍԿԻՉՆԵՐԻ 25 ՀԱԶԱՐԱՆՈՑ ԲԱՆԱԿԸ ԴԵՌ ՉԻ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ
Ապրիլի 14-ին Արշակ Սադոյանը ազատ եւ արդար ընտրությունների անցկացման շուրջ ջանքերը համատեղելու կոչով դիմել էր մեծամասնական ընտրահամակարգով առաջադրված պատգամավորներին։ «Առավոտը» փորձեց պարզել, թե ինչ արձագանքներ է ստացել դրանից հետո։ Պարզվեց, որ լուրջ եւ էական արդյունքներ չեն եղել։ «Եվ ես այժմ նորից եմ կոչ անելու արդեն գրանցված թեկնածուներին, որ նրանք մասնակցեն կեղծիքների դեմ ակտիվ վերահսկողության մեխանիզմ ստեղծելուն»,- հայտնեց Արշակ Սադոյանը։
Սեփ. լր.