Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔՆԵՐԻ ՏՈՒՓԸ ԲԱՑՎԵՑ

Ապրիլ 27,1999 00:00
tup

Պատգամավորության չգրանցված թեկնածուներն արդեն սկսել են բողոքել: Թիվ 31, թիվ 11 եւ թիվ 29 ընտրատարածքներում առաջադրված պատգամավորության թեկնածուներ Գալինա Չեռնաուսովան, Գրիգոր Ասատրյանը եւ Գառնիկ Իսագուլյանն իրենց ապօրինաբար չգրանցելու համար արդեն դիմել են կամ կդիմեն դատարան։ Գառնիկ Իսագուլյանն, օրինակ, դատարանում եւ համատեղ ասուլիսին ներկա չէր։ Գալինա Չեռնաուսովային չգրանցելը մարզային ընտրական հանձնաժողովը պատճառաբանել է նրա օգտին հավաքած ստորագրությունների մի մասի ոչ վավեր լինելով։ Ըստ տիկին Չեռնաուսովայի, այդ ընտրական հանձնաժողովը ստուգել է իր ներկայացրած 875 ստորագրությունների 2 տոկոսից ավելին, եւ 8 ստորագրություն անվավեր է ճանաչել։ Թեկնածուի բոլոր ջանքերը՝ ստանալու հանձնաժողովի նիստի արձանագրությունը, ապարդյուն են անցել։

Գրիգոր Ասատրյանին «մերժել են» այն պատճառաբանությամբ, որ նա կեղծ փաստաթուղթ է ներկայացրել։ Այդ «կեղծ»-ը կոմկուսի անդամատոմսն է եղել, որտեղ իբր կեղծ շտամպ է եղել դրված։ Պրն Ասատրյանը դրան ուրիշ պատճառ ուներ. այդ ընտրատարածքում առաջադրված «ուժեղ ֆիգուրներն» են՝ Խոսրով Հարությունյանը, Արարատ Զուրաբյանը, Շավարշ Քոչարյանը, Վանիկ Թորոսյանը («Դվինի Վանո»), Յուրի Մանուկյանը (հիշեցնենք՝ դարձյալ կոմկուսից)։ Բոլորովին ուրիշ պատճառ էր Գառնիկ Իսագուլյանի դեպքում։ Ընտրական հանձնաժողովում պատճառաբանել էին, թե նա թաքցրել է իր եկամուտները եւ սեփականությունը։ Արարատի մարզային ընտրական հանձնաժողովից մեզ տեղեկացրին, որ այդ եկամուտը Գառնիկ Իսագուլյանի վաճառած բնակարանինն է, իսկ սեփականությունը՝ 3000 քմ սեփականաշնորհված հողը։

Փաստաբան Էդիկ Մամիկոնյանն ասաց, որ վաճառված բնակարանը եղել է ոչ թե պրն Իսագուլյանինը, այլ նրա կնոջը։ Թեեւ նույնիսկ այդ դեպքում այդ գումարը եկամուտ չի համարվում։ Հողի սեփականաշնորհման գործարքը կատարվել է Գառնիկ Իսագուլյանի հոր անունով, հողը տնօրինում է եղբայրը։ Պրն Մամիկոնյանն ասաց, որ սա իրեն բանավոր է հայտնվել, եւ համապատասխան փաստաթղթերը դեռ կստուգվեն։ Պրն Իսագուլյանն այսօր հավանաբար մամուլի ասուլիս կհրավիրի։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930