Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար այդ կառույցը Հայաստանի ԱԺ-ին է հատկացրել 4 տեղ։ Պարզվում է, որ դա էլ է շատ Հայաստանի համար։ Բանն այն է, որ այս անգամ հայ խորհրդարանականների Ստրասբուրգ մեկնած պատվիրակությունը երկանդամ էր ընդամենը։ Նրանում ընդգրկված են Արմեն Մարտիրոսյանն ու Գայանե Սարուխանյանը։ Կոմունիստ պատգամավոր Ֆրուզե Խառատյանը չի ուզել, Ստրասբուրգ չի մեկնել, ասելով, թե Երեւանում գործեր ունի։ Շուտ ասեր, գոնե Արշակ Սադոյանին Ստրասբուրգ գործուղեին։ Համ էլ Արշակը Խոսրովի հետ չէր թշնամանա։
«Առավոտի» թղթակից Արմեն Զաքարյանի ռեպորտաժը Ստրասբուրգից կարդացեք 4-րդ էջում։
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԴԵՌ ԱՃԵԼՈ՞Ւ Է
Կարդացեք նաև
«Հայրենիք» խմբի անդամ Արմեն Կիրակոսյանը հայտարարել էր, թե մինչեւ 1999-ի տարեվերջ 1 կվտ էլեկտրաէներգիայի սակագինը դեռ երկու անգամ բարձրանալու է։ Ըստ այդմ, օգոստոսից սակագինը կդառնա 30 դրամ, իսկ դեկտեմբերից՝ 35 դրամ։ «Առավոտը» փորձեց պարզել, թե ինչ հիմքեր ուներ պատգամավորն այդ հայտարարությունն անելու համար։
Կարդացեք 2-րդ էջում։
ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԳԱՐՈՒՆ
«Մարդու իրավունքներ-96-98 հասարակական կազմակերպությունների միությունը» նախընտրական ստորագրահավաքի համար փորձել էր մուտք գործել կառավարական ամառանոց։ Սակայն նրանց արգելել էին ներս մտնել եւ ստորագրահավաքն այնտեղ կազմակերպել։ Հիմա միության առաջնորդ, պատգամավորության թեկնածու Ռուբեն Թորոսյանը հուսով է, թե նախընտրական պաշտոնական քարոզչության համար ինքը կարող է մտնել ամառանոց։ Հետաքրքիր է, նախընտրական ի՞նչ խոստումներ կարող է տալ Ռուբեն Թորոսյանը կառավարական ամառանոցներում ապրողներին։
11-րդ ընտրատարածքն օրինակելի դարձնելու Ռ. Թորոսյանի փորձերի մասին կարդացեք 4-րդ էջում։