Լրահոս
Օրվա լրահոսը

Անսպասելի այց

Ապրիլ 24,1999 00:00

Անսպասելի այց Ա. Յու. Բրեժնեւը ծնվել է 1961 թվականին՝ Մոսկվա քաղաքում։ 1983 թվականին ավարտել է Մոսկվայի ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժինը։ 1983-85 թթ. աշխատել է նախկին ԽՍՀՄ-ի արտաքին առեւտրի նախարարության «Սոյուզքիմէքսպորտ» միությունում։ Ավելի ուշ արտաքին գործերի նախարարությունում վարել է արտաքին կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնը։ 1996 թվականից «Ապագան՝ մեր երեխաներին» մանկական բարեգործական ֆոնդի նախագահն է։ Շատերիս համար անսպասելի՝ երեկ, ժամը 17.00-ին Հայաստան ժամանեց Լ. Ի. Բրեժնեւի թոռը՝ համառուսաստանյան կոմունիստական հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Անդրեյ Յուրեւիչ Բրեժնեւը։ Նրան ուղեկցում էր տեղակալը՝ Սեմյոն Կրուգլովը։ Ա. Յու. Բրեժնեւն այցելել է Հայաստան՝ մասնակցելու մեծ եղեռնի սգահանդեսին։ – Եթե մենք ետ չնայենք պատմությանը,- ասաց նա,- ողբերգությունը կկրկնվի, դրա վառ ապացույցն են Հարավսլավիայի ջարդերը, քրդական հարցը։ Ըստ Բրեժնեւի՝ Եվրոպային այդ պատերազմը պետք չէր։ Եվրոյի արժեքն իջավ, դոլարինը՝ բարձրացավ։ Բացի դրանից, ամբողջ աշխարհի ուշադրությունից դուրս մնացին Ամերիկայի հիմնահարցերն ու սկանդալները։ «Արմենիա» հյուրանոցում, երկուշաբթի օրը, ժամը 14.00-ին Ա. Յու. Բրեժնեւն անցկացնում է ասուլիս։ Հրավիրվում են լրագրողներ։ ԱԳԱՊԻ ՀԱՅԿԱԶՈՒՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել