Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Ապրիլ 24,1999 00:00
Lyudmila Harutyunyan

Սույն թվականի ապրիլի 21-ի երեկոյան կողմ անկախ դիտորդները տեսել են, թե ինչպես կառավարական համարանիշերով բաց մկնագույն «Գազ -31»-ից իջավ անկախ սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը եւ միայն երրորդ փորձից կարողացավ մուտք գործել Կառավարություն։ Բանն այն է, որ հարգարժան սոցիոլոգը սկզբում փորձեց բացել երկու փակ դռները եւ միայն երրորդ փորձով նրան հաջողվեց հայտնաբերել բաց եւ ճիշտ դուռը։ Հուսով ենք, որ այլեւս եւ մեկընդմիշտ չի շփոթվի։

ՎԱՏ ԼՈՒՐ

karen demirchyan

Այսօրվա համարի 5-րդ էջում նախատեսված էր մեր թղթակից Արմեն Զաքարյանի ծավալուն հարցազրույցը ՀԺԿ նախագահ Կարեն Դեմիրճյանի հետ։ Սակայն ցուցաբերելով բրեժնեւյան «զորակոչի» կուսակցական նոմենկլատուրային հատուկ, մեղմ ասած, զգուշավորությունը, պրն Դեմիրճյանը հրաժարվեց հրապարակել արդեն իսկ ձայնագրված եւ վերծանած տեքստը։ Որքան էլ ժողովուրդը երկրպագի, գառ մորթի եւ փեշ համբուրի, նման գործելաոճով ժամանակակից քաղաքականության մեջ հաջողության հասնելն, ի վերջո, անհնար է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930