Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԱՍՆԱՎԱՆԻ ՉԻ

Ապրիլ 24,1999 00:00
kyh

Նոր Նորքի թաղապետարանում հրաժարվում են թիվ 17 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու Միքայել Հայրապետյանի լիազոր ներկայացուցչին տրամադրել ընտրական ցուցակները՝ էջը 10 դրամով (ըստ ԿԸՀ-ի որոշման), պատճառաբանելով, որ ցուցակների համար իրենք ավելի թանկ են վճարում։

ՀՐԱՇԱԼԻ ԵՌՅԱԿԸ

hyd

ՀՅԴ-ն, իր գաղտնապահությանը հավատարիմ՝ դեռ չի բացահայտում, թե ով կլինի ԿԸՀ-ում ՀՅԴ-ի ներկայացուցիչը։ Սակայն «Առավոտին» հաջողվեց ճշտել այն եռյակը, որից կընտրվի միակը եւ արժանավորը։ Նրանք են՝ Իգոր Սարգսյանը, Խաչիկ Մուրադյանը, Համլետ Աբրահամյանը, բնականաբար, բոլորն էլ ՀՅԴ-ի անդամ։

ՀՐԱՇԱԼԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ

Agvan Vardanyan

ՀՅԴ քարոզչության պատասխանատու Աղվան Վարդանյանին երբ հարցնում էիր՝ ո՞նց ես, միշտ պատասխանում էր՝ հրաշալի։ Ապրիլի 23-ից Աղվանի պատասխանը մասնակիորեն փոխվել է։ Նույն հարցին նա պատասխանում է՝ անձեռնմխելի եւ հրաշալի, այն հիմքով, որ նույն օրը պատգամավորության թեկնածուի վկայական է ստացել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930