Լրահոս
Օրվա լրահոսը

Բոսը եկավ Հայաստան

Ապրիլ 24,1999 00:00
Armen Darbinyan

Վարչապետ Արմեն Դարբինյանը երեկ ընդունել է եռօրյա այցով Հայաստան ժամանած ՌԴ հարկերի եւ հարկահավաքման նախարար Գեորգի Բոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակի եւ արդյունքների մասին լրագրողներին տեղյակ պահվեց բրիֆինգում, որտեղ հանդես եկան վարչապետը եւ ՌԴ նախարարը:

Հանդիպման նպատակը տնտեսական համագործակցության, առեւտրաշրջանառության, երկու երկրների հարկային օրենսդրության կազմակերպման հարցերի շուրջ ընդհանուր եզրեր գտնելն էր, ինչպես նաեւ հարկային տեսչությունների միջեւ աշխատանքային հարաբերությունների ստեղծումը: Հարկային տեսչությունները, ըստ վարչապետ Ա. Դարբինյանի, ունեն Հայաստանում ռուս, իսկ Ռուսաստանում հայ՝ հարկերից խուսափող գործարարների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մեծ դաշտ:

Հանդիպման ընթացքում մի շարք հարցերում ձեռք են բերվել համաձայնություններ: Դա հատկապես վերաբերում է ընդհանուր միացյալ շուկա ստեղծելուն, որի հիման վրա էլ ենթադրվում է ամրապնդել երկու երկրների կորպորատիվ, տնտեսական, կառուցվածքային, նաեւ քաղաքական կապերը: Համաձայնություն է ձեռք բերվել սպիրտային խմիչքների հարկման ոլորտում՝ մասնավորապես Ռուսաստանում հայկական կոնյակի ստվերային առեւտրաշրջանառությունը կանխելու նպատակով կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ: Պրն Բոսն այդ կապակցությամբ նշեց, որ 1998 թվականին սպիրտային խմիչքների շրջանառության մեջ 10-ից միայն երկու շիշն է օրինական ճանաչվել: Այս տարվա ընթացքում նրանց հաջողվել է հսկողության տակ առնել շուկայի համարյա կեսը, իսկ այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շնորհիվ նախատեսվում է մինչեւ տարեվերջ այն հասցնել 80%-ի:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930