«Պաշտոնապես կարող եմ ասել, որ ոչ մի առաջարկություն Սամվել Բաբայանի կողմից չի եղել, ոչ մի այդպիսի խոսակցություն չի եղել։ Մի խոսակցություն է եղել, երբ որ ինքը եկավ մեր կուսակցություն, եւ խոսակցության 99 տոկոսը Ղարաբաղի հարցի մասին էր եւ տնտեսական հարցի մասին, իսկ համագործակցությունը… ցանկացած պատերազմական վիճակ լինի, բոլորս բոլորի հետ կհամագործակցենք, նորմալ վիճակ լինի՝ բոլորս կվիճենք»։ Սա Վազգեն Մանուկյանի պատասխանն է այն պնդումներին, թե արդյո՞ք Սամվել Բաբայանը ԱԺՄ-ին աջակցություն է առաջարկել դրամի տեսքով։
OPT-Ի ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԸ ԷԼ ՉԵՔ ԴԻՏԵԼՈՒ
OPT-ի հաղորդումները 1998-ի հունվարից Հայաստանում հաղորդվում են որպես անփոխհատույց ծառայություն։ Սույն ծառայությունը մատուցել է «Հայաստանի հեռուստահաղորդումների ցանց» ՊՓԲԸ-ն։ OPT-ի հետ ստորագրման փուլում է մի պայմանագիր, որով ռուսական կողմը թույլատրում է անվճար հեռարձակել իր հաղորդումները, փոխել գովազդները։ OPT-ն նաեւ ներկայացնելու է իր հաղորդումների, ֆիլմերի ցուցակ, որոնք չպետք է հեռարձակվեն Հայաստանի տարածքում։ Հայկական կողմը պայմանագիրն արդեն ստորագրել է։
Կարդացեք նաև
ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ԴԱՏԱՐԱՆ
«Այն փաստաբանները, որոնք խոսում են էթիկայի մասին, պետք է հիշեն, որ փաստաբան են դառնում մարդիկ, որոնք մեղադրվում են մարդասպանության մեջ»,- ասել էր «Հելսինկյան ընկերակցության» նախագահ Միքայել Դանիելյանը՝ նշելով այդպիսի մի քանի փաստաբանների անուններ։ Նրանցից մեկը՝ Արթուր Աթարբեկյանը, պահանջել է, որ Միքայել Դանիելյանը ներողություն խնդրի, որին վերջինս պատասխանել է. «Եթե դուք իրավաբան եք, ապա պետք է իմանաք, որ նման հարցերը լուծվում են դատարանում»։