Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Բուդո. Նախա«մշակութային» հանդիպումից առաջ

Ապրիլ 23,1999 00:00
Romen xazaryan

ՀՀ նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պահպանության վարչության նախկին պետ Ռոմեն Ղազարյան (գեներալ Բուդո) անձի շուրջ խոսակցությունները մի տեսակ «սառել» են։ Մարդը, այն էլ ոչ պատահական պաշտոն զբաղեցնող մեկը, ցայսօր «գտնվում» է հետախուզման մեջ։

Կա՞ նրա նկատմամբ հարուցված քր. գործ, ի՞նչ վիճակում է այն. այս հարցով դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազության կարեւորագույն գործերով քննիչ Անդրանիկ Միրզոյանին, վերջինս էլ իր հերթին ուղարկեց մեզ Ռոմեն Ղազարյանի գործը քննող քննիչի մոտ։

Նախ, պաշտոնական պատասխանը, որը մատուցվեց ինձ, այսպիսին էր. «1998 թ. հունվարի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պահպանության վարչության նախկին պետ Ռոմեն Ղազարյանի նկատմամբ՝ հունվարի 18, 98 թ. Արմավիր-Երեւան մայրուղում սպանության փորձ կատարելու փաստի առթիվ։ Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ռոմեն Ղազարյանի նկատմամբ սպանության փորձ չի կատարվել, այլ ինքն է կրակել իր ավտոմեքենայի վրա։ Ռոմեն Ղազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»։

Մեր հարցին, թե, այնուամենայնիվ, քննությունը շարունակվո՞ւմ է, քննիչը պատասխանեց, որ «ներկայումս գործի նախաքննությունը կասեցված է մինչեւ նրան հայտնաբերելն ու կալանելը»։

Ի դեպ, նշումներն անում էի գրավոր, որովհետեւ նկատելի է խրոնիկական դառնող վախը ձայնագրիչի նկատմամբ։

Այս պատասխանից հետո քննիչը խնդրեց «երանգներ» չտալ ասվածին, իմիջիայլոց, հարցնելով, թե «Առավոտը» ինչո՞ւ չի կատարում իր խոստումը՝ Ռ. Ղազարյանի խոստացված հարցազրույցը տպագրելու առումով։ «Պաշտպանվելով»՝ թե դա «խմբագրական գաղտնիք է», հետեւեց նրա մի այլ հարցը. «Հետաքրքիր է, ինչի՞ մասին պիտի հարցազրույցը լիներ»։ Ես էլ անմեղ-անմեղ պատասխանեցի. «մշակույթի»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930