Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՌՄՓՈՑԸ

Ապրիլ 23,1999 00:00
Trchunich

1997-ին Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ խորհրդարանական պատվիրակությունը մեկնեց Հնդկաստան։ Պաշտոնական հանդիպումների շարքում նախատեսված էր նաեւ հանդիպում այդ երկրի վարչապետի հետ։ Հայկական պատվիրակությանը վարչապետն ընդունեց հողաթափերով եւ կիսավարտիքով։ Ջերմ ձեռքսեղմումից եւ հայերի մասին մի քանի բարի խոսքեր արտասանելուց հետո, վարչապետը խնդրեց, որ Բաբկեն Գուրգենիչը ներկայացնի Հայաստանի վիճակը։ Պրն Արարքցյանը սկսեց ներկայացնել հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը, խոսեց երկար ու հանգամանալից, եւ խոսքի կեսից մի հնդկական խռմփոց ընկավ։ Վարչապետը քնել էր՝ հանդարտ խռխռացնելով, նրա կուրծքը համաչափ վերուվար էր անում։ Հայերը շոկի մեջ էին, միայն Թռչունիչն էր հռհռում, իսկ ԱԺ նախագահը փոխանակ վարչապետից նեղանա, նեղացավ Թռչունիչից։

ԿԱՐՄԻՐ ԳՈՒԼՊԱՆԵՐ

Babken Ararktsyan

Իրաք կատարած այցի ժամանակ խորհրդարանի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը մի օր պատվիրակությանը զգուշացրեց. «Դամբարան ենք մտնելու, իսկ սրանց մոտ կարգն այնպես է, որ պետք է ներս մտնելիս կոշիկները հանել։ Խնդրում եմ, վաղը բոլորդ սեւ գույնի «նասկիներ» կհագնեք»։ Այս հայտարարությունը միանշանակ չընդունվեց։ Կոմունիստական պատգամավոր Խորեն Սարգսյանն իր համոզմունքներին համապատասխան՝ ուներ միայն կարմիր գուլպաներ։ Պրն Արարքցյանն էլ ասաց, թե իր սեւ գուլպաներից մի զույգ կտա Խորեն Թռչունիչին այդ սուրբ առիթով։ Հագա՞վ արդյոք Թռչունիչը Արարքցյանի գուլպաները, թե՞ դամբարան մտավ գաղափարապես ճշգրիտ գուլպաներով՝ պատմությունն այս մասին լռում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930