Այսօր բացվում է ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված գագաթաժողովը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երեկ «New York Times»-ը ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված մի հոդված է տպագրել, որը կոչվում է «Տոնելով պարտությունը»։
«Առավոտի» վերլուծությունը, կապված «ՆԱՏՕ-50» գագաթաժողովի հետ, կարդացեք 10-րդ էջում։
ՆԱՄԱԿՆԵՐ ՀԵՌՎԻՑ
Կարդացեք նաև
Հերթական նամակն է Դուբայից ուղարկել Վանո Սիրադեղյանը։ Նրանում մասնավորապես գրված է. «Տեր-Պետրոսյանի հրաժարականը տեղի ունեցավ ոչ թե 98-ի փետրվարին, այլ նույն 97-ի աշնանը՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի հրապարակումով եւ Քոչարյանին Ժակ Շիրակի մոտ ուղարկելով՝ որպես իրեն փոխարինողի»։ Նամակն ամողջությամբ տպագրելու է «Հայքը»։
208 ԹԵԿՆԱԾՈՒ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Անահիտ Բալասանյանն «Առավոտին» հայտնեց, որ իրենց փաստաթղթեր ներկայացրած 213 պատգամավորության թեկնածուներից 208-ն արդեն գրանցվել է։ Մյուս 5-ի հարցը լուծվելու է ապրիլի 23-ին՝ վերջիններիս ներկայությամբ։ Անահիտ Բալասանյանը գիտեր նրանց անունները, սակայն չհայտնեց՝ քաջատեղյակ լինելով հանդերձ, որ իմանալ-չհայտնելու համար քր. օրենսգիրքը պատիժ է նախատեսում։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆԸ
Դեռեւս նշանակված չէ «Միասնություն» դաշինքի քարոզչության եւ լրատվության պատասխանատուն։ Թե ինչո՞վ է դա պայմանավորված՝ «Առավոտին» պարզաբանեց Հանրապետական կուսակցության նախագահ, «Միասնություն» դաշինքի նախընտրական շտաբի համանախագահ Անդրանիկ Մարգարյանը։ Նրա խոսքերով, լրատվության պատասխանատու չի նշանակվել, քանի որ դեռ չի սկսվել քարոզարշավը։ «Միասնությունը» դիտարկում է մի քանի թեկնածություն, սակայն դեռեւս վերջնականապես որոշված չէ, թե ում վրա կընկնի ընտրությունը։